2026 թվականին Երեմյան ընկերությունների խումբը նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ «20 տարի՝ սիրով Հայաստանին» խորագրով․
Քսան տարի առաջ սկսվեց մի ճանապարհ, որը ժամանակի ընթացքում վերաճեց ոչ միայն բիզնեսի, այլ մտածողության ձևի։ Երեմյան ընկերությունների խումբը ստեղծվեց մեկ ռեստորանից, բայց զարգացավ որպես ամբողջական համակարգ՝ միավորելով սերմը, հողը, արտադրությունը, խոհանոցը և մասնագիտական կրթությունը մեկ գաղափարի շուրջ։
Այս 20 տարիները պատմություն են այն մասին, թե ինչպես կարելի է կառուցել արժեք՝ ոչ միայն սպառողի, այլ ամբողջ ոլորտի համար ու պետության համար։
Քսան տարի առաջ՝ 2006-ին, երբ Երևանում բացվեց առաջին նախագիծը, դժվար էր պատկերացնել, որ երկու տասնամյակ անց այդ մեկնարկը կդառնա 18 ռեստորաններից և 13 հայեցակարգերից կազմված ամբողջական ցանց։ Սակայն հենց սկզբից ձևավորվեց այն մոտեցումը, որը հետագայում դարձավ համակարգի հիմքը՝ որ որակը չի կարող լինել պատահական, այն պետք է կառուցվի։

Տարիների ընթացքում ռեստորանային ուղղությունը դարձավ ավելին, քան պարզապես ծառայություն։ Այն վերածվեց մշակույթի՝ ձևավորելով սպասարկման նոր չափանիշներ և կառավարման մոտեցումներ, որոնք ազդեցություն ունեցան ամբողջ ոլորտի վրա։
2019 թվականին ստեղծվեց Հայաստանի առաջին Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան՝ մի հարթակ, որը նպատակ ուներ ձևավորել ոչ միայն խոհարարներ, այլ մտածողություն ունեցող մասնագետներ։ Ակադեմիայի հիմքում դրվեց մի պարզ գաղափար․ ոլորտի կայուն զարգացումը սկսվում է կրթությունից։

Այս քայլը համակարգի տրամաբանական շարունակությունն էր․ եթե որակը կառուցվում է ներսից, ապա այն պետք է սկսվի մասնագետից։
Կրթության հետ միասին համակարգի հաջորդ կարևոր շերտը 2019-ին դարձավ ֆերմայի զարգացումը Yeremyan Farm & Factory․ Հիմնվեց ընկերության առաջին ֆերման Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Եթե սկզբում որակի մասին խոսվում էր խոհանոցում, ապա ժամանակի ընթացքում պարզ դարձավ՝ այն պետք է սկսվի հողից։ Այդպես ձևավորվեց ընկերության գյուղատնտեսական ուղղությունը։
Ֆերման դարձավ ոչ միայն հումքի մատակարարման աղբյուր, այլ փիլիսոփայություն։ Այստեղ «սերմից սեղան» գաղափարը դադարեց լինել ձևակերպում և դարձավ գործնական մոդել։ Հողը, կենդանիների խնամքը, կաթի արտադրությունը, վերահսկվող գործընթացները—ամբողջը միավորվեցին մեկ տրամաբանության մեջ՝ պատասխանատվություն յուրաքանչյուր օղակի համար։ Արտադրված կաթնամթերքը նաղատեսված էր ընկերության ռեստորաններում կիրառման համար․Այս մոտեցումը թույլ տվեց ձևավորել փակ ցիկլի համակարգ, որտեղ արտադրությունն ու ռեստորանային մշակույթը չեն գործում առանձին, այլ փոխկապակցված են։

Սակայն ցանկացած համակարգի իրական ուժը երևում է ոչ թե կայունության տարիներին, այլ փորձությունների պահին։
2020 թվականը ամբողջ աշխարհի համար դարձավ շրջադարձային։ COVID-19 համավարակը հատկապես ծանր հարված հասցրեց հյուրընկալության ոլորտին։ Փակվեցին սահմաններ, սահմանափակվեցին գործունեությունները, անորոշությունը դարձավ ամենօրյա իրականություն։
Պարադոքսալ կերպով, համավարակը ոչ միայն ճգնաժամ բերեց, այլ նաև ձևավորեց նոր հնարավորություն։ COVID-19-ի սահմանափակումների շրջանում, երբ հյուրընկալության ոլորտը կանգնած էր անորոշության առաջ, ձևավորվեց «Yeremyan Products»-ը։

Այն ձևավորվեց որպես ընկերության տարիներով կուտակած փորձի, կայացած համակարգի և վերահսկվող որակի ուղղակի արտահայտություն։ Այն, ինչ մինչ այդ աշխատում էր փակ կառույցի ներսում, այս փուլում դուրս եկավ շուկա՝ արդեն սեփական անունով։
2023 թվականին ՀՀ կառավարության, Եվրասիական բանկի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ Լոռու մարզի Տաշիր համայնքում հիմնվեց «Սերմից սեղան» հայեցակարգով գործող տարածաշրջանում եզակի և Հայաստանում ամենամեծ ժամանակակից անասնաֆերման։ Գյուղատնտեսական ուղղության զարգացումը ժամանակի ընթացքում բերեց կաթնամթերքի արտադրության կայացմանը։
2023 թվականը դարձավ նաև հանրային լայն արձագանք ստացած նախաձեռնությունների տարի։ Կաթի համաշխարհային օրվա շրջանակում կազմակերպված միջոցառման ընթացքում մեկ ժամում սպառվեց 7469 բաժակ կաթ՝ սահմանելով Գինեսի ռեկորդ։

Ա կարգի կաթը դարձավ ընկերության ռազմավարական հիմքերից մեկը՝ ընդգծելով որակի և սննդային անվտանգության առաջնահերթությունը։ Եվ երբ 2025 թվականին Երեմյան կաթնամթրքը ստացավ FSSC 22000 V6 միջազգային սերտիֆիկացում՝ Intertek SAI Global-ի կողմից, որը սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և վարկանշային սերտիֆիկատն է, դա արդեն հաստատեց այն, ինչ կառուցվում էր տարիների ընթացքում․ համակարգը հասունացել էր։
Այսօր, 20 տարի անց, 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան՝ 13 հայեցակարգով, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, 2 գյուղատնտեսական համալիր, կաթնամթերքի ժամանակակից գործաիան, 2600-ից ավել աշխատակից։

Բայց այս պատմությունը թվերի մասին չէ։
Այս պատմությունը կառուցված արժեքի մասին է։
Եվ քսան տարին միայն սկիզբն է այն ճանապարհի, որը շարունակվում է։ Թող հաջորդ տարիները լինեն նոր գաղափարների, նոր ձեռքբերումների և միջազգային ճանաչման տարիներ։
Թող կառուցված համակարգը շարունակի ծառայել ոլորտի զարգացմանը և մնա որակի և պատասխանատվության օրինակ։

