Հայկական ռեստորանային ոլորտում «Higline» ռեստորանների ընտանիքը վաղուց հաստատվել է որպես ճաշակի, պատասխանատվության և նուրբ մտածված կոնցեպտների առաջատար։ Նրանց նոր նախաձեռնությունը՝ IYKYK (If You Know You Know) ռեստորանը, ոչ միայն Smashburger-ի սիրահարների, այլև ամբողջ ոլորտի համար կարևոր նոր խոսք է։ Նոր ռեստորանը բացվել է Կասկադում․ Իսահակյան 46/3 հասցեյում։

IYKYK-ը բրենդ է, որը պատմում է իսկական ամերիկյան Smashburger-ի մասին՝ իր ճշգրիտ տեխնոլոգիայով, բաղադրիչների որակով և փորձառու մոտեցմամբ։ Սա առաջին ռեստորանն է տարածաշրջանում, որը օգտագործում է Martin’s potato rolls՝ հատուկ ԱՄՆ-ից ներկրված կարտոֆիլային բուլկիներ, որոնք ոչ միայն պահպանում են Smashburger-ի բուն ձևը, այլ նաև տալիս են կրեմային, հյութեղ և անզուգական համ։ Հացը բուրգեռի հոգին է, և այստեղ այն իսկապես ԱՄՆ-ի մակարդակի է։

Բուրգեռի հիմնական բաղադրիչը՝ որակյալ հորթի միսն է, որը պատրաստվում է հատուկ Smash տեխնիկայով՝ գրիլին սեղմելով այն այնպես, որ միսը ստանա ոսկեգույն, կարամելիզացված մակերես, իսկ ներսում մնա հյութեղ և փափուկ։ Սա այն է, ինչ տարբերակում է սմեշ բուրգեռը սովորական բուրգեռից։

«If You Know You Know» անունը դարձել է խորհրդանշական կոդ՝ հասկանալի միայն նրանց համար, ովքեր իսկապես գիտեն Smashburger-ի արժեքը։ Սա բրենդ է, որը չի բացատրվում՝ պարզապես ճանաչվում է համով։ Եթե գիտես՝ ուրեմն գիտես։ Իսկ չիմացողների համար՝ ժամանակն է բացահայտելու։
«Higline» ռեստորանների ընտենիքը կրկին ապացուցում է, որ կարող է տեղական շուկայում ստեղծել միջազգային ստանդարտներին համապատասխանող բրենդներ՝ առանց ձևականության և մեծ հոգով։
IYKYK-ը ոչ միայն նոր ռեստորան է, այլ նաև նոր մթնոլորտ՝ ստեղծված այն մարդկանց համար, ովքեր գնահատում են իսկականը։
Leave a Reply