Մոսկվայում անցկացված Կայուն քաղաքների միջազգային համաժողովում Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան ներկայացրեց ընկերության կայուն զարգացման փորձը։ Իր ելույթում նա ընդգծեց, որ սոցիալական նախաձեռնությունները պարզապես ծախս չեն, այլ՝ ազդեցիկ ներդրումներ, որոնք զարգացնում են շուկաները, ստեղծում են բազմապատկիչ էֆեկտ, ամրապնդում են համայնքների դիմադրողականությունը և նվազեցնում բիզնեսի ռիսկերը։
Դիլիջանի կայուն զարգացման էկոհամակարգ

Green Rock հիմնադրամի հետ համագործակցությամբ Դիլիջանում ձևավորվում է ամբողջական էկոհամակարգ․
• հյուրանոց և համերգասրահ,
• «Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության դպրոց,
• քովորքինգ տարածքներ,
• վերանորոգված մարզադպրոց,
• համայնքային ծրագրեր։
Այս նախագծերը ոչ միայն ենթակառուցվածքներ են, այլև կենդանի նախաձեռնություններ, որոնք արդեն ներդրումային փուլում իսկական փոփոխություններ են բերում։ Երեխաները մարզվում են նորաբաց մարզադպրոցում, ուսանողները կրթաթոշակներ են ստանում հյուրընկալության ոլորտում։ Տուրիզմի ոլորտում ստեղծվում են նոր աշխատատեղեր։ Այս ամենը խթանում է տեղական շուկան, բարձրացնում է բնակիչների հմտությունները և մեծացնում զբոսաշրջիկների հոսքը։

Green Rock-ի նախաձեռնությունները ձևավորում են կայուն միջավայր ինչպես մարդկանց, այնպես էլ բիզնեսի համար։ Դրանք աջակցում են նոր ձեռնարկություններին, ընդլայնում շուկան և ստեղծում հիմք երկարաժամկետ կայուն աճի համար։


