New
Grand Egyptian Museum — Եգիպտոսի նոր մշակութային հուշարձանը

Grand Egyptian Museum — Եգիպտոսի նոր մշակութային հուշարձանը

Եգիպտոսը աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Երկու տասնամյակ շարունակվող շինարարությունից հետո, 2025 թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Grand Egyptian Museum (GEM)–ի պաշտոնական բացումը։

Եգիպտոս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 80 երկրների պատվիրակություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից, ավելի քան մեկ տասնյակ թագավորներ և թագաժառանգներ, շուրջ քսան երկրների նախագահներ, ինչպես նաև կառավարությունների ղեկավարներ և բարձրաստիճան այլ հյուրեր՝ ընդգծելով իրադարձության միջազգային կարևորությունը։

Թանգարանը գտնվում է Գիզայի բուրգերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ինչը թույլ է տալիս այցելուներին միաժամանակ տեսնել հնագույն հրաշալիքներն ու ժամանակակից ճարտարապետական գլուխգործոցը։ GEM–ը իր տանիքի տակ է հավաքել ավելի քան 100 000 ցուցանմուշ, այդ թվում՝ Թութանհամոնի ամբողջական գանձարանը, որը երբեք ամբողջությամբ չի ցուցադրվել։

Շենքի ճարտարապետությունը յուրահատուկ համադրություն է ավանդույթի և նորարարության. ապակե ու քարե հսկա կառույցը ներսից լցվում է արևի փափուկ լույսով, ստեղծելով խորհրդավոր մթնոլորտ, որտեղ ժամանակը կարծես կանգ է առնում։


Grand Egyptian Museum-ը ոչ միայն մշակութային կենտրոն է, այլև տուրիզմի և հյուրընկալության ոլորտի նոր շարժիչ ուժ։ Նախատեսվում է, որ թանգարանը տարեկան կգրավի միլիոնավոր այցելուներ, ինչը մեծ ազդեցություն կունենա հյուրանոցային, ռեստորանային և զբոսաշրջային ոլորտի զարգացման վրա։

Թանգարանի տարածքում գործում են նաև հյուրանոցային համալիրներ, սրճարաններ և ժամանցային գոտիներ, որոնք նախագծված են այնպես, որ այցելուները ոչ միայն տեսնեն պատմությունը, այլև զգան այն։
Grand Egyptian Museum-ը արդեն իսկ վերածվում է Եգիպտոսի նոր խորհրդանիշի։

Comments are closed.