New
GastroCamp Kapan 2025․ Գիտելիք, փորձ, համ և ոգեշնչում․

GastroCamp Kapan 2025․ Գիտելիք, փորձ, համ և ոգեշնչում․

Կապանում եռում է կյանքը։ Տարածաշրջանը, որն առավելապես հայտնի է իր բնության անկրկնելի գեղեցկությամբ, այսօր վերածվում է նորարարական գաստրոտուրիզմի և հյուրընկալության կրթական հարթակի։ Մայիսի 29-31-ը այստեղ կմեկնարկի GastroCamp Kapan 2025 նախագծի ամենասպասված փուլերից մեկը՝ եզրափակիչ միջոցառումները։ Այս երեք օրերը խոստանում են վերաձևել Սյունիքի հյուրասիրության ոլորտի պատկերացումները։

Ի՞նչ է սպասվում մասնակիցներին։ Նախագծի շրջանակում կկազմակերպվեն ինտենսիվ դասընթացներ և գործնական պարապմունքներ՝ հատուկ մշակված HoReCa ոլորտի մասնագետների, ինչպես նաև ապագա գաստրոէնտուզիաստների համար։ Ծրագրի հինգ առանցքային ուղղությունները՝ ռեստորանի կառավարում, հյուրանոցային սպասարկում, խոհարարություն, մարքեթինգ և դիզայն, ծավալվելու են ամենաբարձր մակարդակով՝ հսկայական փորձ ունեցող հրավիրյալ մասնագետների ղեկավարությամբ, ինչպիսիք են՝

• Սոմելիե Վահան Գասպարյանը

• Շեֆ-խոհարար Աննա Ելովիկովան

• Շեֆ-խոհարար Արայիկ Ամզայանը

• Horeca փորձագետ Արման Սաֆարյանը

• Սննդի լուսանկարիչ Երվանդ Փափազյանը

• PR մասնագետ Ալինա Վոյնովան

Նրանց պրոֆեսիոնալ գիտելիքը և իրական ոլորտային փորձը Սյունիքի մասնակիցներին կփոխանցի ժամանակակից հյուրընկալության ամենավերջին միտումները՝ բարձրացնելով ծառայությունների որակը։ Բայց սա ընդամենը սկիզբն է։ GastroCamp Kapan 2025-ը մեկօրյա սեմինար չէ։ Այն ամբողջական պրոցես է՝ կազմված նախորդող տարվա աշխատանքի արդյունքներից։

Նախագիծը մեկնարկել է դեռևս 2024 թվականի սեպտեմբերից, երբ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին «Արի Կապան» և «Արի Կապան, ինքնաթիռով» ցուցահանդեսները, բիզնես այցերը և համաշխարհային մակարդակի STORM գիտաժողովը։ Հունիսի 11-15-ին տեղի կունենա եզակի արշավ հրավիրյալ շեֆ-խոհարարների մասնակցությամբ։ Նրանք կհավաքագրեն Սյունիքի ավանդական բաղադրատոմսերը, ապա կստեղծեն արդիականացված գաստրո-մենյու՝ հանդիսավոր ընթրիքի համար։ Այս քայլը դառնում է մշակութային ժառանգության վերաբրենդավորում՝ համադրելով ավանդույթն ու նորարարությունը։

GastroCamp Armenia-ն ստեղծվել է ոչ միայն կրթելու, այլև համայնք ձևավորելու նպատակով։ Նման նախագծեր ձևավորում են գաստրոնոմիկ մտածողություն, տարածում են գիտելիքը և վեր են հանում տարածաշրջանների ներուժը։

Արդյունքներն ավել քան խոստումնալից են։ Սա առաջին հերթին ներդրում է գիտելիքի տարածման, հյուրընկալության բարձրորակ ծառայությունների ձևավորման և տարածաշրջանային զարգացման ուղղությամբ։ Armhoreca-ն հետևելու է այս նախագծի ընթացքին և ձեզ կներկայացնի ամենակարևոր ու հետաքրքիր պահերը։ Հյուրասիրությունը վերածվում է մշակույթի, կրթությունը՝ փորձառության, իսկ Կապանը՝ ոգեշնչման աղբյուր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *