Կիպրոսում անցկացվել է Red Diamond International Business Woman Awards միջազգային միջոցառումը, որի նպատակն է հնչեցնել կանանց ձայնը և ընդգծել նրանց դերակատարումը տարբեր ոլորտներում։ Այս տարվա մրցանակաբաշխությանը մասնակցել է Հայաստանի երիտասարդ, տաղանդավոր և կանացի ներկայացուցիչ Mohana-ն՝ իր երաժշտական կատարումներում ներկայացնելով ոչ միայն հայկական մշակույթը, այլև երկու երկրների՝ Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորվող ջերմ հարաբերությունները։

Այս միջոցառումը միտված է բարձրացնելու կնոջ դերը՝ որպես ուժ, իմաստություն, ստեղծարար միտք, նրբություն և հոգևոր լույս։ Այստեղ կնոջ ձայնը դառնում է համաշխարհային լեզու, իսկ նրա ներկայությունն՝ մարդկային արժեքների խորհրդանիշ։

Moհana-ն այս բեմում ներկայացավ նրբությամբ, գեղեցկությամբ և արժանապատվությամբ։ Նրա ելույթը հրավիրում էր ուշադրություն ոչ միայն իր արտաքինի կամ ձայնի, այլ նրա ներքին էներգիայի, որը միաժամանակ հանգիստ է, հմայիչ և ուժեղ։

Միջոցառման ամենատպավորիչ պահերից մեկը նրա հունարեն կատարումն էր, որը դարձավ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Այդ երգը հնչեց հայկական սրտով և ջերմությամբ, բայց միջերկրածովյան լեզվով։ Եվ հենց այդ պահին երկու մշակույթներ կարծես միախառնվեցին՝ ստեղծելով մաքուր, անկեղծ և շատ մարդկային կապ։

Mohana-ի ելույթը դարձավ հիշեցում, որ կնոջ ուժը կարող է լինել նուրբ, նրա հեզությունը՝ ազդեցիկ, իսկ նրա ներկայությունը՝ միավորող։ Նա ցուցադրեց, թե ինչպես կարող է հայկական սիրտը հնչել Կիպրոսի բեմում և ինչքան գեղեցիկ է, երբ երկու ժողովուրդներ հայտնվում են մեկ հնչյունի մեջ՝ երաժշտության, բառերի և հզոր ներքին լույսի միջոցով։

