Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի մեծ թևեր։ FlyOne Armenia-ն այսօր միակ հայկական ավիաընկերությունն է, որը համակարգված ու ամենօրյա աշխատանքով ձևավորում է մեր երկրի օդային քաղաքականությունը, զարգացնում զբոսաշրջությունը և աշխարհը մոտեցնում Հայաստանին։


Այն դարձել է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի առանցքային գործընկերը՝ ապահովելով միջազգային ուղևորահոսքեր, նոր շուկաներ և զբոսաշրջության ռեկորդային աճ։ FlyOne Armenia շնորհիվ հազարավոր զբոսաշրջիկներ բացահայտում են Հայաստանը, իսկ հայ ընտանիքները կարողանում են արագ և մատչելի կապ պահպանել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հարազատների հետ։
Այս ավիաընկերությունը պարզապես թռիչքներ չի իրականացնում․ այն հայկական թևերն է երկնքում, մեր երկրի դեսպանը։

2025 թվականի ամառային սեզոնի ռեկորդային արդյունքները
FlyOne Armenia-ն ամփոփել է 2025 թվականի ամառային սեզոնը՝ գրանցելով պատմական ցուցանիշներ: Ավիաընկերությունը սիրով հայտնում է, որ այս ամռանը ավելի քան 770,000 ուղևոր է ընտրել FlyOne Armenia-ն՝ վստահելով իրենց ճանապարհորդությունը հայկական թևերին։ Սա 160,000 ուղևորով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ինչը խոսում է ընկերության նկատմամբ աճող վստահության և պահանջարկի մասին։
FlyOne Armenia-ն կատարել է ավելի քան 5,300 չվերթ, ինչը 27%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Ավիաընկերության աշխարհագրությունն ընդլայնվել է՝ առաջարկելով 8 նոր ուղղություններ, որոնց թվում են․
• Հռոմ
• Պաֆոս
• Հերակլիոն
• Սալոնիկի
• Քյոլն
• Եկատերինբուրգ
• Էլ-Ալամեն
• Բրյուսել
Ընդհանուր առմամբ FlyOne Armenia-ն այսօր կապում է 22 քաղաք և 14 երկիր, դառնալով մեր երկրի ամենաակտիվ ու զարգացող ավիափոխադրողը։

FlyOne Armenia-ն այս տարի ձեռք բերեց իր առաջին Airbus A321 ինքնաթիռը՝ ամբողջությամբ հայկական սեփականությամբ։ Սա Հայաստանի օդային անկախության տեսլականի իրականացմանի ճանապարհին նշանակալի քայլ է։ Այսօր ընկերությունը նաև հայտարարել է ուրախալի նորություն․
FlyOne Armenia-ն ձեռք է բերել երեք նոր Airbus A320 ինքնաթիռներ, ներդնելով շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի ավիաոլորտի զարգացման մեջ։
Այս ներդրումները ապագայի հանդեպ վստահության և երկարաժամկետ ռազմավարության վառ օրինակ են։


