New

Flying to Sanremo – Իտալական երաժշտության ոգին՝ Իջևանում

Սեպտեմբերի 20-ին Իջևանի գինու-կոնյակի գործարանը կլցվի իսկական իտալական էներգիայով։ Առաջին անգամ Հայաստանում IjeWine համերգաշարը կներկայացնի աշխարհահռչակ Sanremo փառատոնի ամենասիրված հիթերը՝ միավորելով հնագույն գինեգործության ավանդույթը, բնության գեղեցկությունը և անմահ երաժշտությունը։

Sanremo փառատոնը համարվում է Իտալիայի ամենահին և ամենահեղինակավոր երաժշտական միջոցառումներից մեկը, որը 1951 թվականից ներկայացնում է իտալական լավագույն երգիչներին և հիթերը։ Երաժշտական ծրագիր ընթացքում կհնչեն այնպիսի անմահ հիթեր, ինչպիսիք են՝ Volare, Felicità, L’italiano, Susanna, Sarà perché ti amo և տասնյակ այլ երգեր՝ իտալացի պրոֆեսիոնալ երաժիշտների կենդանի կատարմամբ։

Տոմսերի արժեքներն ու ներառումները

10.000 դրամ

Flying to Sanremo համերգի պարահրապարակի տոմս

Երևան-Իջևան-Երևան ուղևորափոխադրում

Շրջայց Իջևանի գինու-կոնյակի գործարանով

Փրփրուն գինու համտես

15.000 դրամ

Flying to Sanremo համերգի տոմս նստատեղով

Երևան-Իջևան-Երևան ուղևորափոխադրում

Շրջայց Իջևանի գինու-կոնյակի գործարանով

Այցելություն հին մառաններ

Գինու և կոնյակի մասնագիտացված համտես

25.000 դրամ

Flying to Sanremo համերգի տոմս սեղանների շուրջ (2 կամ 4 հոգու համար)

Գինու և պանրային ափսեի հյուրասիրություն

Երևան-Իջևան-Երևան ուղևորափոխադրում

Շրջայց Իջևանի գինու-կոնյակի գործարանով

Այցելություն հին մառաններ

Գինու և կոնյակի մասնագիտացված համտես

Իջևանի գինու-կոնյակի գործարանի հյուրընկալ դռները բաց կլինեն 14:00-ից, որտեղ կանցկացվեն տոմսերում ներառված շրջայցերը և համտեսը։ Բացօթյա գոտում՝ գետի ափին, կարող եք վայելել տարածքում գործող ռեստորանի համեղ ուտեստները, լուսանկարվել հատուկ ֆոտոտաղավարներում, մասնակցել գինու ճզման արարողությանը, իսկ երեկոյան վայելել մի քանի սերունդների կողմից ամենասիրված երգերը՝ իտալացի երգիչների կենդանի կատարմամբ։

Սա հազվադեպ հնարավորություն է լսելու Sanremo փառատոնի երգերը կենդանի կատարմամբ Հայաստանում։ Իտալական մշակույթի և հայկական գինեգործության ներդաշնակ միացում

Flying to Sanremo – երբ իտալական երաժշտությունն ու հայկական գինին միավորվում են ստեղծելու անմոռանալի հիշողություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *