Այս ձմռանը «ՖԵՍՏԻՎԱՌ»-ը առաջին անգամ դուրս է գալիս իր սովորական ձևաչափից և տեղափոխվում է ձմեռային Ջերմուկ՝ ստեղծելով նոր, տոնական մշակութային ավանդույթ Հայաստանում։

Հունվարի 3-ին Ջերմուկը կլցվի երաժշտությամբ, լույսով և տոնական տրամադրությամբ։ Քաղաքը կվերածվի բացօթյա տոնահարթակի, որտեղ միավորվելու են մշակույթը, երաժշտությունը և ամանորյա ջերմությունը։
Բեմում կհայտնվեն հանրության կողմից սիրված արտիստներ՝
Արամ MP3, yellowheart, ինչպես նաև Ալբերտը, որի երաժշտությունը հանդիսատեսին կտանի երազանքների ու զգացմունքների լուսավոր աշխարհ։

Ժամը 15:00-ից կգործի ամանորյա տեղական արտադրանքի տոնավաճառ, որտեղ այցելուները կկարողանան բացահայտել հայկական ձեռագործ իրեր, ուտեստներ և նվերներ՝ անմիջապես արտադրողներից։
Իսկ 18:00-ից կմեկնարկի մեծ տոնական համերգը, որը կդառնա օրվա գլխավոր իրադարձությունը։
Ձմեռային Ջերմուկը, լեռնային օդը, տոնական երաժշտությունը և մարդկանց ջերմ տրամադրությունը միասին ստեղծելու են մի մթնոլորտ, որը դժվար է մոռանալ։
Մուտքն ազատ է, իսկ զգացողությունները՝ անգին․ Բաց չթողնեք։

