New
Extreme Fest՝ էքստրեմալ սպորտի և ուղղաթիռային արկածների օր

Extreme Fest՝ էքստրեմալ սպորտի և ուղղաթիռային արկածների օր

Վաղը՝ հունվարի 25-ին, տեղի կունենա Extreme Fest 2025-ը, որը կազմակերպում է Armenian Helicopters ընկերությունը։ Միջոցառումը տեղի կունենա Ջրվեժի անտառում՝ Altezza by Armenian Helicopters համալիրում։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն ավելի քան 15 տարբեր էքստրեմալ սպորտաձևեր, իսկ հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու զվարճալի ծրագրերին։ Ավելին, «Armenian Helicopters» ընկերությունը հունվարի 25-ին առաջարկում է հատուկ առաջարկ՝ 15 րոպեանոց ուղղաթիռային թռիչք ընդամենը 55,000 դրամով։

Միջոցառման ընթացքում տեղի կունենան նաև պանելային քննարկումներ, որտեղ մասնագետները կխոսեն այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են՝ էքստրեմալ սպորտի զարգացումը Հայաստանում, ուղղաթիռային զբոսաշրջությունը, զբոսաշրջության նոր հնարավորությունները և համագործակցությունները տարածաշրջանում

Միացեք Extreme Fest-ին հունվարի 25-ին՝ վայելելու էքստրեմալ սպորտի, արկածների և ուղղաթիռային թռիչքների եզակի փորձը՝ Երևանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *