New
EnoFest Armenia 2025․ Հայաստանի գինու, մշակույթի և զբոսաշրջության մեծ տոնը օգոստոսի 15-17-ը

EnoFest Armenia 2025․ Հայաստանի գինու, մշակույթի և զբոսաշրջության մեծ տոնը օգոստոսի 15-17-ը

«Հայաստանի Էնոտուրիզմի խորհուրդ» ՀԿ-ն (ECoA) հպարտությամբ ներկայացնում է EnoFest Armenia 2025 փառատոնը, որն իր շուրջը կհամախմբի գինու, մշակույթի, խոհանոցի, զբոսաշրջության և գինու զբոսաշրջության պատասխանատու զարգացման բոլոր շահագրգիռ կողմերին։ Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 15-17-ը՝ Խաչքարերի պուրակում, իսկ ուղեկցող միջազգային համաժողովը՝ EnoTalks Armenia 2025-ը, կանցկացվի օգոստոսի 15-ին՝ Grand Hotel Yerevan-ում։

EnoTalks Armenia 2025Roots & Routes

Գրանդ Հոթել Երևանում օգոստոսի 15 | 12:00–17:30

Փակ ձևաչափով համաժողովի նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջության ոլորտը՝ համախմբելով միջազգային և տեղական փորձագետների, քաղաքականության մշակողների և ոլորտի առաջատարների։

Բանախոսներ՝

Խոսե Անտոնիո Վիդալ – Գինու Տուրիզմի Համաշխարհային Կազմակերպության (GWTO) հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն

Պաբլո Սիսմանյան – GWTO խորհրդատու, Արգենտինայի Տուրիզմի նախարարության INPROTUR-ի նախկին տնօրեն

Բորիս Գասպարյան – Ավագ հնագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Մեթյու Զեյն – Լրագրող, Life in Armenia նախագծի հիմնադիր և գլխավոր խմբագիր

Զարուհի Մուրադյան – Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն

Անահիտ Մկրտչյան – Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ, Զբոսաշրջության կոմիտե

Անահիտ Ոսկանյան – Զբոսաշրջային ապրանքների զարգացման խորհրդատու, Զբոսաշրջության կոմիտե

Իլիա Գիորգաձե – GWTO դեսպան Վրաստանում

Վահե Քեուշգերյան – «WineWorks» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

Սոնա Խոջոյան – Գործառնական ղեկավար, EVN Գինու ակադեմիա

Միքայել Վերդյան – Հայաստանի Էնոտուրիզմի խորհրդի (ECoA) համահիմնադիր Գլխավոր թեմաներից՝ «Ինչպես ստեղծել և առաջարկել էնոտուրիզմի պրոդուկտ»։

Համաժողովի ընթացքում կկայանա խաչաձև գինու համտես՝ իտալացի սոմելյե Սալվատոր Վանդեվալլեի և Մարիամ Սաղաթելյանի առաջնորդությամբ։

Փառատոնի ծրագիր

Բացման արարողություն՝ Օգոստոսի 15 | 18:00–22:00

Փառատոնի ժամեր՝ Օգոստոսի 16–17 | 14:00–22:00 • Մուտք՝ ազատ

Բացօթյա փառատոնը համատեղում է գինու համտես, մշակութային ներկայացումներ, գաստրոնոմիա, արհեստագործություն և տուրիզմ՝ ներառական և տոնական մթնոլորտով։ Տարածքային գոտիներ՝ Գինի | Տուրիզմ | Խոհանոց | Ձեռագործություն | Մանկական | Արվեստ և երաժշտություն | Վաճառք Փառատոնը համընկնում է Խաղողօրհնեքի տոնին (օգոստոսի 17), ինչը միջոցառմանը հաղորդում է խորհրդանշական խորություն՝ ընդգծելով Հայաստանի խաղողի, գինու և հոգևոր ժառանգության կապը։

Հատուկ միջոցառումներ՝

• Ավանդական պարերի աշխատարաններ

• Կենդանի երաժշտություն՝ Folkastic, Relax Project, MiNor Blend, No Age, Gorgeouz Beats, DJ Robert Groove։ Ակնկալվում է ավելի քան 40,000 այցելու, ինչպես նաև դեսպանատներ և հյուրեր Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից և Ռուսաստանից։

Նպատակ և ազդեցություն

Միջոցառումները միտված են՝

• Տարածքային և տնտեսական զարգացմանը

Պետական քաղաքականության արդիականացմանը

Մշակութային դիվանագիտության առաջխաղացմանը

Ներառականությանը (հատուկ տաղավարներ սահմանափակ կարողություններով մարդկանց ձեռագործ աշխատանքների վաճառքի և դրամահավաքի համար)

Ղեկավար կազմ

Լիլիթ Գրիգորյան – Համահիմնադիր

Տիգրան Մարտիրոսյան – Գործադիր տնօրեն

Դիանա Ավագյան – Փոխտնօրեն

EnoFest Armenia 2025-ը նպատակ ունի ներկայացնել Հայաստանը որպես գինու տուրիզմի առաջատար միջազգային ուղղություն՝ համադրելով հինավուրց գինեգործության ժառանգությունը, ժամանակակից մոտեցումներն ու մշակութային բազմազանությունը։

ECoA-ի գործունեության հիմքում մշակույթի, գիտելիքի և գինու հանդեպ միասնական կիրքն է։ Մենք հպարտությամբ ներկայացնում ենք բազմազան համայնք՝ կազմված գինեգործարաններից, տուրօպերատորներից, հյուրանոցներից և սպասարկման ոլորտի այլ մասնագետներից, ովքեր նվիրված են Հայաստանի գինու տուրիզմի ոլորտը հարստացնելու գաղափարին։ Մեր նպատակը՝ դառնալ ուղենիշ գինու սիրահարների և ճանապարհորդների համար՝ հրավիրելով նրանց բացահայտելու Հայաստանի խաղողագործության գանձերի խորությունը և գեղեցկությունը։

Comments are closed.