New
EnoFest Armenia 2025․ Երբ պատմությունն ու համը համատեղվում են

EnoFest Armenia 2025․ Երբ պատմությունն ու համը համատեղվում են

EnoFest Armenia 2025ը մեզ բոլորիս հրավիրում է վերագտնելու և վերապրելու հայկական գինու ոգին՝ հին աշխարհի խորքերից մինչև ժամանակակից մշակութային ներկա։ Օգոստոսի 15-17-ը Խաչքարերի պուրակը կվերածվի մի տարածքի, որտեղ պատմությունը, մշակույթը, տուրիզմը և համը միաձուլվում են մեկ բացառիկ փորձառության մեջ։ EnoFest Armenia 2025-ը առանձնահատուկ է նաև այն իմաստով, որ փառատոնին միանում են որոշ հեղինակավոր և նշանակալի մասնակիցներ, ովքեր իրենց ներկայությամբ հարստացնում են միջոցառումը։

6100 տարվա պատմություն՝ ժամանակակից փառատոնում

Այս տարվա ամենահուզիչ իրադարձություններից մեկը կլինի Արենի-1 քարայրի ներկայությունը որպես հատուկ պատվավոր հյուր։ Սա մի հրաշալի առիթ է ոչ միայն հիշեցնելու Հայաստանի գինեգործության նախահայրերի մասին, այլև անմիջականորեն հաղորդակից լինելու աշխարհի ամենահին գինեգործական հուշարձաններից մեկի ոգուն։ Արենի-1-ի տաղավարը կդառնա յուրահատուկ ներառական տարածք, որտեղ այցելուները կկարողանան «ճամփորդել» ավելի քան վեց հազարամյակ հետ և զգալ գինու՝ որպես մշակութային ժառանգության խորքային ներկայությունը։ Սա ժամանակի, հիշողության և համի խաչմերուկ է։

Պատմության ուղեկցությամբ՝ դեպի գինու ճանապարհներ

Իհարկե, ի՞նչ է գինու տուրզմը առանց լավ պատմությունների։ Հայաստանի Պրոֆեսիոնալ Զբոսավարների Ասոցիացիան (AAPTG) այս տարի հանդես է գալիս յուրահատուկ նախաձեռնությամբ՝ “Գինու Զբոսավարներ” տաղավարով։ Այստեղ այցելուները կծանոթանան ոչ միայն հայկական խաղողի սորտերին ու գինու տարածաշրջաններին, այլև կստանան գործնական խորհուրդներ գինու տուրիզմի փորձառությունը հնարավորինս հագեցած անցկացնելու համար։ Իսկ օտարերկրացիները կարող են հենց տեղում պատվիրել ուղեկցվող գինու տուրեր՝ բացահայտելու հայկական գինու ճանապարհները՝ առաջին ձեռքից։

Փառատոնի խորհրդանշական եզրափակում՝ Խաղողօրհնեքի տոնով

EnoFest Armenia 2025-ի վերջին օրը՝ օգոստոսի 17-ը, միահյուսվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին՝ մեր ժողովուրդի սիրելի Խաղողօրհնեքին։ Այս եզակի օրն ամբողջությամբ կծառայի ավանդույթի վերապրումին․ Խաչքարերի պուրակում կանցկացվի խաղողի օրհնության սրբազան արարողությունը՝ Արարատյան Հայրապետական Թեմի հոգևոր առաջնորդության ներքո։ Տոնական մթնոլորտը կհագեցվի ազգային պարերով, խաղողի ճզմմամբ, վարպետաց դասերով և իհարկե՝ գինու կենացներով։

EnoFest Armenia 2025-ը վերածվում է մի վայրի, որտեղ հինը դառնում է նոր, իսկ ներկան՝ ավանդույթի շարունակություն։ Այն ոչ միայն գինու, այլև համայնքների, ստեղծագործ ուժի և մշակութային ինքնության փառատոն է։ Եկե՛ք միասին քայլենք ժամանակի միջով, համտեսենք անցյալն ու ներկան, և դառնանք մի պատմության մասնիկ, որն ամեն տարի խորանում է՝ արմատներով ամրացած, բայց միշտ նոր հորիզոններով։

Միացե՛ք, որ չկորցնեք ձեր պատմության համը․․․

Մուտքը՝ ազատ է | Գինու համտեսը՝ փառատոնի պաշտոնական բաժակով

Ավելին՝ www.ecoa.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *