New
EnoFest Armenia 2025․ Գինի, մշակույթ և տուրիզմ՝ մեկ հարթակում

EnoFest Armenia 2025․ Գինի, մշակույթ և տուրիզմ՝ մեկ հարթակում

Օգոստոսի 15-17-ը Երևանի սրտում՝ Խաչքարերի պուրակում, տեղի կունենա Հայաստանում առաջին և ամենամեծ էնոտուրիզմի փառատոնը՝ EnoFest Armenia 2025։ Այս բացառիկ իրադարձությունը համադրում է հայկական գինու հարուստ ժառանգությունը, ժամանակակից գաստրոնոմիկ փորձառությունը և զբոսաշրջային ներուժը՝ վերածելով դրանք մշակութային տոնակատարության։

EnoFest Armenia 2025-ը միավորող հարթակ է, որտեղ հանդիպում են՝ գինեգործները, զբոսաշրջության մասնագետները, մշակութային ու կրթական կառույցները, տեղական արտադրողները և պարզապես գինու սիրահարները՝ Հայաստանից և արտերկրից։ Փառատոնը կառուցված է երկու հիմնական բաղադրիչով՝ գիտաժողովային և փառատոնային։ Այս մոդելն արտացոլում է կարգախոսները՝ “Roots & Routes” և “Feast & Twist”, վերածելով գինու մասին խոսքն ու փորձառությունը՝ բովանդակային երկխոսության և տոնական մթնոլորտի։

EnoFest Armenia 2025 փառատոնի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է ECoA – Enotourism and Culture of Armenia կազմակերպությունը։ Միջոցառումը իրականացվում է՝ Զբոսաշրջության կոմիտեի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև միջազգային գործընկերների և դեսպանատների աջակցությամբ։

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Միջազգային մակարդակի գիտաժողով՝ մասնագիտական ելույթներով, նորարար փորձով և ռազմավարական թեմաներով՝ գինեգործության և տուրիզմի ապագայի վերաբերյալ

Բացօթյա փառատոնային տարածք՝

Գինու համտես և վաճառք

Ավանդական և ժամանակակից խոհանոցներ

Էնոտուրիզմի հնարավորությունների ներկայացում՝ հյուրանոցներ, տուրօպերատորներ, թանգարաններ

MADE IN ARMENIA գոտի՝ տեղական արհեստներ և ձեռագործ արտադրանք

Մշակութային ներկայացումներ, կենդանի համերգներ և ազգային պարեր

Խաղողի օրհնության արարողություն, խաղողի ճզմում, հայկական պարերի վարպետաց դասեր

Մանկական գոտի՝ խաղեր, ուսուցողական ծրագրեր

Ներառական տաղավար՝ հաշմանդամություն ունեցող անձանց պատրաստած արտադրանքով

Մուտքը՝ ազատ | Գինու համտեսը՝ փառատոնի պաշտոնական բաժակով

EnoFest Armenia 2025-ը միայն գինու փառատոն չէ։ Այն համարձակ ու տեսլականով լի փորձ է՝ վերաիմաստավորելու հայկական գինու ժառանգությունը, այն ներկայացնելու միջազգային տուրիզմի քարտեզի վրա, ստեղծելու համագործակցության հարթակ տեղական և միջազգային մասնագետների միջև, և տնտեսական հնարավորություն՝ արտադրողների ու ձեռնարկատերերի համար։

Հայաստանում մշակույթը միշտ եղել է գինով սկսվող պատմություն։ Այս փառատոնը դառնում է այդ պատմության նոր գլուխը՝ համեղ, ոգեշնչող և ներգրավող։

Մասնակցելու և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ www.ecoa.am

Միացեք տոնին, համտեսեք Հայաստանը և դառնացեք նրա մշակութային ու զբոսաշրջային վերածննդի մասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *