New
Դիլիջանը Եվրոպայի լավագույն զարգացող ուղղությունների թվում է. Քո ձայնը որոշիչ է․ Քվեարկիր

Դիլիջանը Եվրոպայի լավագույն զարգացող ուղղությունների թվում է. Քո ձայնը որոշիչ է․ Քվեարկիր

Դիլիջանը առաջադրվել է World Travel Awards 2026 միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում՝ «Europe’s Leading Emerging Tourism Destination 2026» անվանակարգում։ Սա առաջին դեպքն է, երբ Դիլիջանը հայտնվում է այս մակարդակի միջազգային գնահատման գործընթացում։

Քվեարկությունն արդեն մեկնարկել է, և այս փուլում յուրաքանչյուր ձայն իրական ազդեցություն ունի ոչ միայն արդյունքի, այլ նաև Հայաստանի զբոսաշրջային դիրքավորման վրա։

Այս առաջադրումը պատահական չէ։ Վերջին տարիներին Դիլիջանը աստիճանաբար ձևավորվում է որպես ռազմավարական ուղղություն՝ համատեղելով բնությունը, մշակույթը, կրթական նախաձեռնությունները և, հատկապես, գաստրոնոմիան։

Այդ գործընթացում կարևոր դեր ունի Green Rock Foundation-ի կողմից ձևավորվող զարգացման մոդելը, որի շրջանակում Դիլիջանը ներկայացվում է որպես ամբողջական տարածքային պատմություն՝ իր ենթակառուցվածքներով, կրթական նախաձեռնություններով և մշակութային ծրագրերով։ Սա այն մոտեցումն է, որտեղ քաղաքի զարգացումը կառուցվում է ոչ միայն այցելությունների աճի, այլ երկարաժամկետ արժեք ստեղծելու տրամաբանության վրա։

Կարևոր է հասկանալ, որ այս առաջադրումը միայն տուրիստական մրցանակ չէ։

Այն ուղիղ կապ ունի այն մեծ գործընթացի հետ, որի մասին խոսեցինք՝ Դիլիջանը մինչև 2028 թվականը ձևավորել որպես տարածաշրջանային գաստրոնոմիական կենտրոն։

Այսինքն՝ խոսքը ոչ թե միայն այցելությունների թվի, այլ ամբողջական էկոհամակարգի մասին է՝
որտեղ սնունդը, տեղական արտադրությունը, մշակույթը և համայնքային կյանքը դառնում են զարգացման հիմք։

Հենց այս պատճառով World Travel Awards-ում այս առաջադրումը ստանում է լրացուցիչ արժեք։ Այն դառնում է միջազգային ազդանշան, որ Դիլիջանը արդեն դիտարկվում է որպես զարգացող հստակ ուղղություն ունեցող կենտրոն։

Քվեարկությունը բաց է

Եթե Հայաստանը քեզ համար պարզապես քարտեզի վրա երկիր չէ, այլ պատմություն, մշակույթ և ապագա, այս քվեարկությունը այն հազվագյուտ պահերից է, երբ կարելի է անմիջապես մասնակցել այդ ապագայի ձևավորմանը։

 Քվեարկելու համար անցիր հղումով` World Travel Awards

Comments are closed.