Երևանը մշտապես բաց է նոր համերի ու նոր պատմությունների առաջ․ հենց այդ պատճառով էլ քաղաքը սիրով ընդունեց իր նոր ու հյուրընկալ հասցեն՝ CHICHIKO-ն։ Նորաստեղծ այս ռեստորանը, որը բացվել է Դեկտեմբերի 1-ին Եզնիկ Կողբացի 67 հասցեում, արդեն հասցրել է խոստովանել իր մեծագույն նպատակը՝ փոխանցել Վրաստանի ջերմությունն ու հյուրընկալությունն՝ մի վայրում, որտեղ Երևանի ու Թբիլիսիի սահմանները ջնջվում են։


CHICHIKO-ն երկար սպասված նախագիծ է՝ ծնված Baklachoff Collection-ի տեսլականից․ մի թիմ, որը տարիներ շարունակ ձևավորել է միջավայրեր, համի գեղեցկության ու անմիջականության ամբողջական փորձառությամբ։ Նրանց այս նոր նախաձեռնությունը ոչ միայն ռեստորան է, այլև մշակութային կամուրջ՝ երկու հարևան ժողովուրդների միջև, որոնք նույն սեղանի շուրջ հատկապես լավ են հասկանում միմյանց։


Ռեստորանի կոնցեպտը հիմնված է վրացական խոհանոցային ավանդույթների արդիական մեկնաբանության վրա։ Այստեղ ամեն ուտեստ պատրաստվում է սիրով, հոգատարությամբ և մեծ ուշադրությամբ դեպի բնօրինակ համը։ Խոհանոցի ստեղծագործ ուղեղները շեշտը դնում են հենց այն զգացողության վրա, որ խինկալին ու խաչապուրին պետք է լինեն ոչ միայն համեղ, այլև հարազատ՝ ինչպես տատիկի տանը Թբիլիսիում։ Վրացական խոհանոցի արևոտ գույները, բույրերն ու համերը CHICHIKO-ում հանդիպում են ժամանակակից ձևավորմանը և ներկայացման մոտեցումներին, որպեսզի հին ավանդույթները ապրեն նոր շնչով։


Baklachoff Collection-ի թիմը վստահ է՝ CHICHIKO-ն ոչ միայն կդառնա Երևանցիների ու քաղաքի հյուրերի սիրելի վայրերից մեկը, այլև կբացի նոր էջ վրացական խոհանոցի ներկայացման մեջ Հայաստանում։ Քաղաքը ստանում է մի հասցե, որտեղ կարելի է զգալ, որ Վրաստանը այնքան էլ հեռու չէ․ ընդամենը մի քանի քայլ քաղաքի կենտրոնում։
CHICHIKO-ն սիրով սկսում է իր պատմությունը և հրավիրում բոլորին դառնալ այդ պատմության մասնակից։ Այստեղ սպասում են ձեզ՝ բաց դռներով, լայն ժպիտով և սեղանով։


