Դիլիջանը շուտով կունենա նոր ռեստորան, որը կավելացնի քաղաքի գաստրոնոմիական գրավչությունը։ Cabinet Café-ն ստեղծվում է Green Rock ընկերության նախաձեռնությամբ՝ նախկին պետական և կրթական նշանակություն ունեցող շենքում։ Տարածքը վերափոխվում է այնպես, որ համապատասխանի ժամանակակից ռեստորանային սպասարկման պահանջներին՝ միաժամանակ պահպանելով իր ճարտարապետական ինքնությունն ու պատմական արժեքը։

Շինարարական ու վերականգնողական աշխատանքների ընթացքում շեշտը դրվել է շենքի բնօրինակ տեսքի պահպանման վրա։ Ներքին լուծումներն ու նախագծված տարածքները ապահովում են ռեստորանի արդյունավետ աշխատանքը և այցելուների հարմարավետ փորձառությունը։

Cabinet Café-ն կազմված է երկու հիմնական սրահից, որոնք կարող են սպասարկել թե՛ անհատական այցելուների, թե՛ խմբային հյուրերի։ Տանիքի բաց հարթակը և այգու փակ ու բաց հատվածները նախատեսված են միջոցառումների, ընթրիքների և մասնավոր հավաքների համար։Ռեստորանը կունենա մոտ 150 հյուրի համար նախատեսված տեղ սրահներում և ևս 250 տեղ՝ տանիքի բաց տարածքում և այգու տարածքում։ Շրջակա տարածքի բարեկարգումն ու միջավայրի պահպանությունն իրականացվել են ցածր միջամտությամբ, որպեսզի պահպանվի բնության ներկայությունը և տարածքի բաց լինելը հասարակության համար։

Ռեստորանը նախատեսում է դառնալ նոր ծառայությունների և համագործակցությունների հարթակ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, զբոսաշրջային հոսքի աճին և քաղաքի մրցունակ զարգացմանը։
Այժմ աշխատանքները մոտենում են ավարտին։ Շուտով Cabinet Café-ն կսկսի գործել՝ առաջարկելով ժամանակակից մթնոլորտ, որակյալ սպասարկում և կազմակերպված ռեստորանային ծառայություն՝ հարմարեցված ինչպես տեղացի այցելուների, այնպես էլ զբոսաշրջիկների պահանջներին։

Սա հիյանալի օրինակ է այն մոտեցման, երբ պատմական շենքը չի կորցնում իր նշանակությունը, այլ դառնում է նոր ոլորտային նախաձեռնության հիմք։ Այս ռեստորանը Դիլիջանի տնտեսության և Horeca ոլորտներում կայուն զարգացման նոր քայլ։


