Հոկտեմբերի 7-ին Երևանի Florence Restaurant -ում տեղի ունեցավ ProReCa Magazine ամսագրի երրորդ համարի պաշտոնական ներկայացումը։ Նոր համարը նվիրված է գաստրոնոմիայի և հյուրընկալության ոլորտի նոր միտումներին, մասնագիտական փորձի փոխանակմանը և ոլորտում նոր սերնդի առաջընթացին։
Այս համարում իր տեղն ունի նաև Armhoreca.am-ի հիմնադիր, գաստրոնոմիայի և հյուրընկալության ոլորտի փորձագետ Գրիգորի Հակոբյանը, ով հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայկական հյուրասիրության արժեքներին, ոլորտի զարգացման ընթացքին և մասնագիտական կրթության կարևորությանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին նաև ոլորտի նոր մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով պրոֆեսիոնալ համայնքների դերը գիտելիքի և փորձի փոխանակման գործում։
Մենք ուրախ ենք լինել ProReCa Magazine-ի գործընկերներից մեկը և գնահատում ենք այս հրաշալի նախաձեռնությունը, որը միավորում է գաստրոնոմիայի և հյուրընկալության ոլորտի մասնագետներին տարբեր երկրներից։
Շնորհակալություն հրավերի և համագործակցության համար՝ ProReCa թիմին:


