New
Հայաստանը՝ աշխարհի ամենաապահով երկրների 13-րդ տեղում է

Հայաստանը՝ աշխարհի ամենաապահով երկրների 13-րդ տեղում է

Հայաստանը World Travel Index-ի 2026 թ. վարկանշում ներգրավվել է որպես աշխարհի ամենաապահով ճանապարհորդական ուղղություններից մեկը։ Ըստ վերջին հրապարակված տվյալների Հայաստանը 193 երկրի շարքում զբաղեցնում է 13-րդ տեղը՝ 90.27 ինդեքսով։

Այս ինդեքսը ցույց է տալիս, թե որ երկրներն են առաջարկում ճանապարհորդության համար առավել ապահով պայմաններ՝ հաշվի առնելով հասարակական անվտանգությունը, առողջապահական ռիսկերից պաշտպանվածությունը, արտակարգ ծառայությունների պատրաստվածությունն ու ընդհանուր կայունությունը։

World Travel Index Safety Index-ի վերջին հրապարակման տվյալներով՝ առաջնորդող երկրներն են՝

1. Տուվալու (Oceania) – 99.92

2. Սան Մարինո (Europe) – 99.57

3. Կուկի կղզիներ (Oceania) – 99.09

Այս երեք երկրները հատուկ են իրենց տարածքի փոքր չափով, քիչ բնակչությամբ ու ռիսկերի ցածր մակարդակով, ինչը որևէ միջազգային ճանապարհորդության համար ապահով միջավայր է ստեղծում։

Հայաստանը հենց այս խումբ ապահով երկրների՝ 13-րդ տեղում է՝ 90.27 միավորով։

Հարևան երկրներից Վրաստանը 21-րդ տեղում է (73.7 միավոր), Ադրբեջանը 33-րդ տեղում (68.2 միավոր), Թուրքիան 57-րդ տեղում (58.8 միավոր) իսկ Իրանը 93-րդ տեղ (49.5 միավոր)։

13-րդ տեղը 193 երկրից ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն տարածաշրջանի ամենապահով երկրներն է – այն աշխարհում առավել ապահով ճանապարհորդական ուղղությունների լավագույններից է։

Առաջատար ենթակառուցվածքներ, հասարակական կարգ ու կանոն, ցածր առողջապահական ռիսկեր, ու բարձր վստահությունը՝ ճանապարհորդների համար՝ դարձնում են Հայաստանը շատ մրցունակ տուրիստական ուղղություն։

Սա կարևոր ազդանշան է զբոսաշրջության, ներդրումների ու միջազգային համագործակցության համար, ինչպես նաև մեծ զորեղություն է փոխանցում երկրի հեղինակությանը աշխարհում։

Comments are closed.