Apicius Armenia Հյուրընկալության Միջազգային դպրոցը նոյեմբերի 19-21-ը ներկայացվելու է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող «Կրթություն և Կարիերա» միջազգային ցուցահանդեսին, որը կազմակերպվում է Atakent-Expo միջազգային ցուցահանդեսային ընկերության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ։
Այս հարթակը տարածաշրջանում ամենամեծ կրթական միջոցառումներից մեկն է, որը միավորում է առաջատար համալսարաններ, մասնագիտական ուսումնական կենտրոններ, միջազգային կրթական ծրագրեր և ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Ցուցահանդեսը նպատակ ունի խթանել կրթական համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և ուսանողների շարժունակությունը միջազգային մակարդակով։
Apicius Armenia մասնակցությունը նպատակ ունի.

Նոր միջազգային գործընկերությունների հաստատում
Արտասահմանյան ուսանողների ներգրավում դեպի Դիլիջան
Դիլիջանի կրթական միջավայրի և Հայաստանի հյուրընկալության կրթական ներուժի ճանաչելիության բարձրացում միջազգային հարթակներում
Այս մասնակցությունը նաև կարևոր քայլ է Դիլիջանը միջազգային կրթության և հյուրընկալության զարգացման կենտրոն դարձնելու ուղղությամբ։ «Apicius Armenia», լինելով տարածաշրջանում եզակի կրթական հաստատություն, որը միավորում է հյուրընկալության, գաստրոնոմիայի և կառավարման ոլորտները, շարունակում է ամրապնդել իր դիրքը՝ որպես նորարարական և միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական կենտրոն։
Այսպիսի միջազգային ներկայությունները ոչ միայն ընդլայնում են դպրոցների և ուսանողների հնարավորությունները, այլև նպաստում են Հայաստանի կրթական բրենդի ճանաչմանը և մեր երկրի ընդգրկմանը համաշխարհային կրթական քարտեզում։


