New
Apicius – Հին Հռոմից ժամանակակից բրենդ

Apicius – Հին Հռոմից ժամանակակից բրենդ

Աշխարհի խոհարարական պատմության մեջ շատ անուններ են անհետացել ժամանակի աղետներից, բայց Marcus Gavius Apicius–ը մնացել է որպես լեգենդ․ անուն, որ սերտորեն կապված է սննդի հանդեպ չափազանց ճաշակի ու նվիրվածության հետ։ Այս անունը այսօր կրում է Ֆլորենցիայում հիմնված Apicius International School of Hospitality-ն, որն արդեն նաև Հայաստանում է։

Apicius-ը ապրել է մ.թ.ա. 1-ին դարում՝ կայսր Տիբերիոսի ժամանակաշրջանում։ Նրա մասին հիշատակել են հին գրողների՝ Տացիտը, Պլինիոսը, Մարտիալը և Սենեկաը, որոնք համեմատում էին նրան ժամանակի գաստրոնոմիկ սուպերաստղերի հետ։ Apicius-ը հայտնի էր իր խնջույքների ճոխությամբ և յուրահատուկ համերի հանդեպ զգայունությամբ։ Նա սիրում էր էքզոտիկ ուտեստներ՝ օրինակ, ֆլամինգոյի լեզու, նորարարական մեթոդներով տաքացնում էր խոզի լյարդը ֆուա-գրա պատրաստելու համար։ Նրա ծախսերը սննդի վրա այնքան մեծ էին, որ պատմվում է՝ երբ նա մնացել է միայն սովորական ուտելիք գնելու գումարի հույսին, ընտրել է ավարտել կյանքը՝ թույն խմելով։

Այս պատմությունները դարձրել են Apicius անվան խորհրդանիշ՝ առաջին և բարձրակարգ գաստրոնոմիայի լեգենդ, որի շուրջ ծնվել է մի ամբողջ մշակույթ՝ սննդի, խոհարարության և հյուրընկալության աշխարհում։

Apicius-ի անունը կապված է նաև հին Հռոմեական De Re CoquinariaԽոհարարության մասին») գրքի հետ, որը համարվում է խոհարարական արվեստի ամենահին պահպանված ժողովածուներից մեկը։ Այն ներառում է հարյուրավոր բաղադրատոմսեր և տեխնիկաներ՝ թույլ տալով մեզ պատկերացնել, թե ինչպիսին էր խոհարարական արվեստը Հռոմում։

Apicius-ը պարզապես անուն չէ․ այն լեգենդ է, որը միավորում է Հին Հռոմի, Ֆլորենցիայի և ժամանակակից գաստրոնոմիայի աշխարհները։ Այժմ այդ լեգենդը պատրաստ է իր նոր էջը գրել Հայաստանում։

Apicius –ը արդեն ոչ միայն կրթական հաստատություն է, այլև բրենդ։ Դրա փիլիսոփայությունը կրում է նույն նուրբ նվիրվածությունը, ինչ որ բնորոշ էր Ապիցիուսին։ Ուսանողները ներգրավվում են իրական կյանքի պրակտիկ նախագծերում՝ ռեստորաններում, քաղցրավենիքի լաբորատորիաներում և հյուրանոցային կենտրոններում։ Apicius անունը դարձրել է հյուրընկալության, գինու և խոհարարության միջազգային խորհրդանիշ։

Հայաստանը, իր հազարամյա գինեգործական և խոհարարական ավանդույթներով ու հարուս գաստրոմշակույթով, հանդիսանում է Apicius-ի համար հաջորդ կետը։ Այստեղ բրենդը առաջարկում է ոչ միայն կրթություն, այլ նաև ստեղծել մշակութային և գաստրոնոմիկ ինտեգրում, որը կմիավորի միջազգային ստանդարտները՝ հայկական ավանդույթների հետ։ Apicius Armenia-ն կդառնա միջազգային կամուրջ՝ միավորելով իտալական և հայկական մշակույթները՝ ստեղծելով յուրահատուկ գաստրոնոմիկ երկխոսություն։

Comments are closed.