2025 թվականը Հայաստանին համար իսկական առաջընթացի և գլոբալ ճանաչման նշանավոր շրջան է։ Մեր երկիրը ոչ միայն զարգացրել է իր զբոսաշրջային առաջարկները, այլ նաև միջազգային հարթակներում արժանացել է այնպիսի գնահատականների, որոնք ինքնուրույն մեծ պատմություն են։ Յուրաքանչյուր մրցանակ ամփոփում է տարիների աշխատանք, ոլորտի աճ և երկրի գրավչության հաստատում։
№1 — Հայաստանը՝ «Լավագույն պատմական ուղղություն»
World Travel Awards մրցույթում Հայաստանը ճանաչվեց լավագույն պատմական ուղղություն։
Այս կոչումն ապացույց է, որ մեր հազարամյակների պատմությունը՝ հնագույն տաճարները, միջնադարյան վանական համալիրները, վերածնվող քաղաքներն ու թանգարանները, դարձել են համաշխարհային հետաքրքրության կենտրոն։ Հայաստանը ներկայանում է որպես հարուստ մշակութային շերտ ունեցող ուղղություն, որը կարողանում է ճիշտ պատմել իր պատմություը։
№2 — Հայաստանը՝ «Լավագույն արկածային ուղղություն 2025»
ITB Berlin-ի կողմից Հայաստանը ներառվեց առաջատար արկածային ուղղությունների շարքում։
Այս հաջողությունը ձևավորվել է մեր լեռների, բնության բազմազանության, էկո-ճանապարհների, արշավների, տրեքինգի, լեռնային հեծանվորդության և արկածային տուրիզմի անընդհատ զարգացող ենթակառուցվածքների շնորհիվ։ Հայաստանը ներկայանում է որպես ակտիվ, կենդանի և ազատության զգացողություն տվող ուղղություն։
№3 — Հայաստանը Wanderlust ամսագրի TOP-10-ում
Հեղինակավոր բրիտանական Wanderlust-ը Հայաստանը ներառեց իր տարվա լավագույն ուղղությունների տասնյակում։ Սա ոչ միայն գեղեցիկ նշում է, այլև՝ ազդեցիկ միջազգային հարթակում հայտնվելու կարևոր քայլ։ Երբ ոլորտի առաջատար ամսագրերից մեկը Հայաստանին ընդգրկում է իր լավագույնների ցանկում, դա նշանակում է՝ երկիրը դարձել է հետաքրքիր, ժամանակակից և վստահելի ուղղություն աշխարհի հազարավոր ճանապարհորդների համար։


