Հայաստանը ևս մեկ անգամ ներկայացված է միջազգային գաստրոնոմիական ասպարեզում։ Հայ հայտնի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը արժանացել է Best of Gastronomie 2025 Golden Chef 7 Stars բարձր տիտղոսին։
Best of Gastronomie-ն ֆրանսիական հեղինակավոր կազմակերպություն է, որը միավորում է ավելի քան 250,000 խոհարար և գուրման ավելի քան 170 երկրներից՝ նպաստելով խոհարարության զարգացմանը և ոլորտում առանձնացող մասնագետների ճանաչմանը։ Golden Chef 7 Stars մրցանակը կազմակերպության կողմից տրվող ամենաբարձր տիտղոսներից է։ Այն շնորհվում է այն շեֆ-խոհարարներին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ, միջազգային մրցույթներում հաղթանակներով և նորարարական մոտեցումներով բարձրացրել են իրենց խոհանոցի մակարդակը և նպաստել ոլորտի զարգացմանը։

Շեֆ Կարենը ունի ավելի քան 22 տարվա փորձ խոհարարական ոլորտում։ Նա եղել է Radisson Blu Hotel Yerevan-ի Executive Chef-ը, ներկայումս հանդիսանում է Երեմյան խոհարարական ակադեմիայի խոհարարական ծրագրերի ղեկավար և հանդիսանում է բարձրակարգ հայկական հեղինակային խոհանոցի շեֆ-խոհարարը Renommée ռեստորանում։ Նրա միջազգային փորձը ներառում է աշխատանք Իտալիայում, Վրաստանում, Ռուսաստանում և Իսպանիայի Michelin աստղերով պարգևատրված ռեստորաններում՝ Dani García (3 Michelin աստղ), Coque (2 Michelin աստղ), Ramon Freixa (2 Michelin աստղ):
Այս մրցանակը ևս մեկ վկայությունն է, որ հայկական խոհանոցն ու հայ շեֆ-խոհարարները արժանիորեն բարձր հարգանք ունեն միջազգային ասպարեզում։ Golden Chef 7 Stars կոչումը ոչ միայն շեշտում է շեֆ Կարեն Խաչատրյանի պրոֆեսիոնալիզմը և նվաճումները, այլ նաև ընդգծում է նրա ներդրումը հայկական գաստրոնոմիայի միջազգային ճանաչման գործում։
Շնորհավորում ենք Շեֆ Կարեն Խաչատրյանին, մաղթում նոր հաջողություններ և փայլուն ճանապարհներ համաշխարհային գաստրոնոմիայի ոլորտում։



Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://www.binance.info/pl/register?ref=UM6SMJM3