New

«Բանբասանքի խորոված»․ նոր հեղինակային պոդքաստ հայկական HoReCa-ի մասին


Հայաստանի հյուրընկալության ոլորտը նոր խոսափող ունի։ Margaryan Business Group-ի հիմնադիր և տնօրեն Կարեն Մարգարյանը սկսում է իր նոր հեղինակային պոդքաստը՝ խոսուն ու հումորով լի անվանումով՝ «Բանբասանքի խորոված»

Margaryan Business Group-ը հայկական HoReCa ոլորտի ամենաակտիվ բազմաբրենդ ընկերություններից է․ այն հիմնադրվել է 2013 թվականին Կարեն Մարգարյանի կողմից և այսօր միավորում է հայկական և եվրոպական խոհանոցներ, ինչպես նաև մատուցում է պրոֆեսիոնալ քեթրինգային ծառայություններ։

Պոդքաստի գաղափարը ծնվել է տարիների փորձից և ոլորտի ներսից հնչող իրական հարցերից․ ինչպես է փոխվում հայկական ռեստորանային մշակույթը, ինչ մարտահրավերների են հանդիպում ոլորտի մասնագետները, և ինչն է իրականում մնում կուլիսներից այն կողմ։

«Բանբասանքի խորոված»-ը ստեղծվում է Լրատվական Ռադիոյի (FM106.5) հետ համագործակցությամբ և շուտով կհեռարձակվի ռադիոյի եթերում՝ հասանելի լինելով նաև թվային հարթակներում։ Առաջին հաղորդման հյուրն է հենց ծրագրի հեղինակն ու Margaryan Business Group-ի հիմնադիր Կարեն Մարգարյանը, ով ներկայացնում է պոդքաստի գաղափարը, ստեղծման պատմությունը և սեփական դիտարկումները HoReCa ոլորտի զարգացման մասին։ Հաջորդ թողարկումներից սկսած՝ Կարեն Մարգարյանը հանդես է գալու որպես հաղորդավար՝ զրուցելով ոլորտի փորձագետների, շեֆ-խոհարարների, ռեստորատորների և բիզնես առաջնորդների հետ։ Հաղորդումը լինելու է անկաշկանդ, երբեմն հումորային, բայց միշտ բովանդակային՝ անդրադառնալով այն ամենին, ինչ տեղի է ունենում հայկական հյուրընկալության աշխարհի ետնաբեմում։

Նպատակն է բացել ոլորտի կուլիսները և ցույց տալ, թե ինչ է իրականում կատարվում հայկական հյուրընկալության աշխարհում՝ մի քիչ մասնագիտական, մի քիչ «բանբասանքի» ձևաչափով։
Հետևեք «Բանբասանքի խորոված»-ին՝ ռադիոյի եթերում և սոցիալական հարթակներում՝ բացահայտելու հայկական HoReCa-ի ամենահետաքրքիր կողմերը։

Comments are closed.