Apicius Armenia – International Hospitality School-ը շարունակում է իր կրթական ծրագրերի շարքը՝ առաջարկելով նոր «Սննդաբանության հիմունքներ» ինտենսիվ դասընթացը, որը նվիրված է առողջ սննդի գիտությանը և գիտակցված սննդակարգի մշակույթին։
Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ՝ ինչպես է սնունդը ազդում մարդու առողջության, էներգիայի և կենսակերպի վրա։ Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքներն ու գործնական մոտեցումները, ապահովելով ամբողջական պատկերացում սննդաբանության հիմունքների մասին։


Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն՝
Սննդի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և վիտամիններ,
Ինչպես են սննդանյութերը ազդում օրգանիզմի վրա և նպաստում առողջ կենսագործունեությանը,
Սննդի արդյունաբերության և արտադրության հիմնական գործընթացները,
Ինչպես կարդալ սննդի պիտակները և հասկանալ առողջ սննդի քաղաքականությունը, Սննդային խանգարումների պատճառներն ու առողջ սննդակարգի պահպանման մեթոդները։
Այս դասընթացը հնարավորություն է տալիս ձևավորել գիտակցված և հավասարակշռված մոտեցում սննդի նկատմամբ, հասկանալով՝ ինչպես է յուրաքանչյուր բաղադրիչ ազդում մեր առողջության և կենսական էներգիայի վրա։
Apicius Armenia-ի նպատակն է զարգացնել այնպիսի մասնագետներ, ովքեր խորությամբ կիմանան առողջ սննդի կարևորությունը ոչ միայն անձնական, այլև մասնագիտական մակարդակով՝ լինի դա ռեստորանային, հյուրանոցային կամ առողջապահական ոլորտում։


