New
Սաուդյան Արաբիան փոխում է զբոսաշրջային ոլորտի կանոնները՝ մասնակիորեն հանելով ալկոհոլի արգելքը

Սաուդյան Արաբիան փոխում է զբոսաշրջային ոլորտի կանոնները՝ մասնակիորեն հանելով ալկոհոլի արգելքը

Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ վերջին 73 տարիների ընթացքում հայտարարել է ալկոհոլի մասնակի օրինականացման մասին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականից։ Այս քայլը համարվում է թագավորության լայնածավալ Vision 2030 ծրագրի մի մասը, որի նպատակն է նվազեցնել Սաուդյան Արաբիայի նավթային կախվածությունը, տնտեսական դիվերսիֆիկացիան, զբոսաշրջության զարգացումը և երկրի ավելի բաց դարձնելը օտարերկրացիների համար։

Ալկոհոլային խմիչքները՝ գարեջուր, գինի և ցածր աստիճանի սիդր (մինչև 20% ալկոհոլով) կլինեն հասանելի մոտ 600 լիցենզավորված վայրերում, այդ թվում՝ հինգաստղանի հյուրանոցներում, շքեղ ռեսորթներում և հատուկ զբոսաշրջային գոտիներում, ինչպիսիք են՝

NEOM մեգանախագիծը

Sindalah Island

Red Sea Project

Կարևոր է իմանալ որ, ալկոհոլը կմնա արգելված Սաուդյան Արաբիայի բոլոր քաղաքացիների և մահմեդականների համար, ինչպես նաև խստորեն արգելված կլինի դուրս հանել նախատեսված սահմաններից դուրս կամ օգտագործել հասարակական տարածքներում։ Մեկքա և Մեդինա սրբավայրերում ալկոհոլի արգելքը կմնա ուժի մեջ։

Ինչու է Սաուդյան Արաբիան դիմում այս քայլին

Այս որոշումը պայմանավորված է առաջիկա միջազգային խոշոր իրադարձություններով՝ Expo 2030, FIFA 2034 աշխարհի առաջնություն, ինչպես նաև անհրաժեշտությամբ հետեւել տարածաշրջանային մրցակիցներին, օրինակ՝ ԱՄԷ և Բահրեյն, որտեղ ալկոհոլը հասանելի է զբոսաշրջիկների համար: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարում են, որ այս փոփոխությունները կկատարվեն իսլամական արժեքների պահպանմամբ և խիստ վերահսկողության ներքո, ապահովելով տեղական ավանդույթների և միջազգային պահանջների հավասարակշռությունը։

Հոդվածը պատրաստվել է Գրիգորի Հակոբյան-ի կողմից միջազգային աղբյուրների հիման վրա՝ նպատակ ունենալով ընթերցողին ներկայացնել ոլորտի վերջին զարգացումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *