New
Միացիր ArmHoreca.am թիմին՝ որպես Օպերատոր-Մոնտաժող քո տեխնիկայով

Միացիր ArmHoreca.am թիմին՝ որպես Օպերատոր-Մոնտաժող քո տեխնիկայով

Փնտրում ենք ոչ պարզապես օպերատոր, այլ մարդ, ով աչքով է տեսնում, սրտով է զգում, նախաձեռնող է ու սիրում է յուրօրինակ պատմություններ պատմել տեսախցիկով։

Մեր նկարահանումները չեն լինելու սովորական ու ձանձրալի։ Մենք աշխատում ենք HoReCa ոլորտում՝ ռեստորանների, հյուրանոցների, գինեգործարանների և ոլորտային բոլոր իրադարձությունների հետ, որոնք պահանջում են ստեղծագործ մտածողություն։

Խնդրում ենք չգրել, եթե իներտ և ոչ նախաձեռնող մարդ եք։ Մենք փնտրում ենք էնտուզիաստ, ակտիվ, գաղափարներով լեցուն գործընկեր, ով ինքն է առաջարկում լուծումներ, պատմում գաղափարներ, շարժվում թիմի հետ՝ միտված դեպի զարգացում։

Պահանջվում է՝

• Սեփական պրոֆեսիոնալ տեխնիկա (տեսախցիկ)

• Մոնտաժի փորձ և տեխնիկական պատրաստվածություն

• Արագ արձագանքելու և նոր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

• Ճշգրտություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք

Առաջարկում ենք՝

• Տարբերվող, ոգեշնչող նախագծերում ներգրավվածություն

• Իրադարձային նկարահանումներ, ոչ թե ստանդարտ սրահներ

• Ճկուն գրաֆիկ և պրոֆեսիոնալ համագործակցություն

• Գովազդային տեսանելիություն՝ մեր հարթակներում

Եթե քեզ տեսնում ես այս ձևակերպման մեջ՝ ուղարկիր պորտֆոլիոդ, տեխնիկայի ցանկը և կարճ ինֆո քո մասին՝ armhoreca.am@gmail.com հասցեին։

Միացիր մեզ, եթե ստեղծագործելու և իրական արժեք ստեղծելու ցանկություն ունես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *