New
«Ճանաչիր Հայաստանը» – բացահայտիր թաքնված գոհարները ու նոր համերը

«Ճանաչիր Հայաստանը» – բացահայտիր թաքնված գոհարները ու նոր համերը

Եթե սիրում ես ճանապարհորդել, բացահայտել նոր համեր ու թաքնված վայրեր Հայաստանում, այս միջոցառումը ստեղծված է հենց քեզ համար։ Սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում սպասվում է մի օր, որը կլցնի քեզ նոր հույզերով, համային և մշակութային փորձառություններով։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կազմակերպել է «Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, Երևանի Ազատության հրապարակում։ Այս միջոցառումը հնարավորություն է տալիս ոչ միայն շփվել տեղացիների հետ, այլև տեսնել ու վայելել Հայաստանի 10 մարզերի յուրահատուկ զբոսաշրջային ներուժը։

Միջոցառման ընթացքում այցելուներին սպասվում է բազմազան ու հետաքրքիր ծրագիր՝

• Հայաստանի 10 մարզերի յուրահատուկ զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնող հյուրընկալ տաղավարներ, որտեղ կարող եք տեղեկանալ ամենաթարմ առաջարկների և հետաքրքիր ուղղությունների մասին

• Գաստրո տաղավարներ՝ մարզերին բնորոշ բացառիկ համերով, որոնք թույլ կտան նորանոր համային ուղևորություններ անցկացնել

• Արկածային տաղավարներ ակտիվ հանգստի սիրահարների համար, որտեղ կարող եք ծանոթանալ արկածային և սպորտային ծրագրերին

• Մշակութային ծրագրեր, նոր փորձառություններ և, իհարկե, կենդանի երաժշտություն, որը լրացնում է ողջ փորձը և ստեղծում անմոռանալի մթնոլորտ

Միջոցառման մեկնարկը՝ 12:00-ին, իսկ 19։00-ից սկսած համերգ՝ YereOne Projects-ի հետ

Միացե՛ք և եղե՛ք մի մաս այն ճանապարհի, որը կբացահայտի Հայաստանի ներքին զբոսաշրջության թաքնված հարստությունները և կձևավորի երկրի զբոսաշրջային ապագան։

Comments are closed.