Այս համաշխարհային ցուցահանդեսը տեղի է ունենում ամեն հինգ տարին մեկ, և հանդիսանում է գլոբալ քաղաքակրթական հանդիպման վայր՝ որտեղ ազգերը ներկայացնում են ոչ միայն իրենց մշակույթն ու նվաճումները, այլև համատեղ քննարկում են համաշխարհային ապագայի ձևավորման ուղիները։ Expo 2025-ը տեղի կունենա Ճապոնիայի Օսակա քաղաքում, 2025 թ․ ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ը, և կրում է խորագիրը՝ “Designing Future Society for Our Lives”։

Այս միջոցառման հիմնական թեմաները երեքն են՝ Saving Lives, Empowering Lives, Connecting Lives – այսինքն՝ կյանքեր փրկել, հզորացնել և կապել։ Ցուցահանդեսը կդառնա հարթակ, որտեղ միմյանց կհանդիպեն աշխարհի ավելի քան 150 պետություններ ու կազմակերպություններ՝ իրենց պատմությամբ, նորարարություններով և առաջարկներով ապագայի հասարակության կառուցման հարցում։
Հայաստանն ուրախությամբ և հպարտությամբ մասնակցում է այս եզակի միջազգային միջոցառմանը՝ ներկայացնելով մեր երկրի ներուժն ու աշխարհայացքը։ Հայկական տաղավարում այցելուները կբացահայտեն Հայաստանի յուրահատուկ ուղին՝ ներկայացված 8 առանցքային ուղղություններով՝

• Հայ ժողովրդի հնագույն իմաստությունն ու մշակույթը
• Մշակութային ինքնությունն ու ստեղծագործական հնարավորությունները
• Կրթության ու տեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումները
• Խաղաղությանն ու կայուն զարգացմանն ուղղված հանձնառությունը
Հայկական տաղավարը դառնալու է մի տարածք, որտեղ անցյալն ու ապագան հանդիպում են՝ մեկ նպատակի շուրջ՝ կառուցել մի աշխարհ, որը մարդկային է, նորարարական և միավորված։

“Բարի գալուստ Expo 2025 Osaka, Kansai: Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք այս եզակի և կարևոր միջոցառման մասնակիցը՝ որպես համաշխարհային համագործակցության դինամիկ հարթակ, որն ուղղորդում է մեզ երեք հիմնական նպատակների շուրջ՝ կյանքեր փրկել, կյանքեր հզորացնել և կապել կյանքերը: Այս միջոցառումը մեզ ընձեռում է ոչ միայն Հայաստանի նվաճումները ներկայացնելու, այլև մեր երկրի ստեղծագործական ներուժը, տեխնոլոգիական առաջընթացը և կրթական հնարավորությունները ներկայացնելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով համատեղ նպատակին՝ կառուցել ավելի լավ և կայուն ապագա բոլորի համար: Հայաստանի տաղավարում դուք կկարողանաք ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրի պատմությանը, մշակույթին և արժեքներին՝ ներկայացնելով այն առանցքային ուղղությունները, որոնք ընդգրկում են մեր ժողովրդի հնագույն իմաստությունը, ստեղծագործական հնարավորությունները և մեր հանձնառությունը խաղաղության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում: Ես ջերմորեն հրավիրում եմ ձեզ՝ բացահայտելու այն ամենը, ինչ հայկական տաղավարը կարող է առաջարկել այս եզակի ու կարևոր իրադարձության ընթացքում:” Գևորգ Պապոյան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի հանձնակատար՝ Expo 2025 Osaka, Kansai-ում
Leave a Reply