New
Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումը՝ Հայաստանում

Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումը՝ Հայաստանում

2025 թվականի հոկտեմբերի 23–25-ը Հայաստանը կհյուրընկալի Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումը՝ “Tourism Talks: Connecting People, Places and Perspectives (Dialogue for Trust, Inclusion and Sustainability)” խորագրով։
Ֆորումը կազմակերպվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների մասնագետներին, փորձագետներին և ստեղծագործ մարդկանց՝ մի ընդհանուր գաղափարի շուրջ՝ զբոսաշրջության հաղորդակցությունը որպես վստահության, ներառականության և կայուն զարգացման հիմնասյուն։

Այս օրերին Երևանը կդառնա գլոբալ երկխոսության կենտրոն, որտեղ կքննարկվի, թե ինչպես է ձևավորվում երկրների կերպարը՝ պատմությունների, մեդիայի և հաղորդակցության լեզվով։
Ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը վաղուց անցել է գովազդի սահմանները․ այն դարձել է պատմություն, ինքնություն և ռազմավարություն։

Ֆորումը նպատակ ունի բացահայտել՝ ինչպես կարելի է հաղորդակցության միջոցով ձևավորել վստահելի կոնտենտ՝ ներկայացնելով երկրները ոչ թե որպես ուղղություններ, այլ որպես մշակութային և մարդկային պատմություններ։

Մեկնարկային պանելային քննարկում

Ֆորումի առաջին քննարկումը կանցկացվի Մաթյու Զեյնի մոդերացիայով՝
«Life in Armenia Magazine»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր։

Բանախոսներն են՝
 • Զարմինե Զեյթունցյան, Ամերիկյան համալսարանի Հյուրանոցային և զբոսաշրջության կառավարման ծրագրի ղեկավար,
 • Սաբրինա Զիմիերսկա, Venues Group-ի վաճառքի և մարքեթինգի տնօրեն,
 • Հրանուշ Ծատուրյան, Դուբայի քաղաքապետարանի կորպորատիվ հաղորդակցության ավագ մասնագետ (ԱՄԷ),
 • Մելինդա Սնայդեր, Elite Reports for Forbes International Magazines-ի գործադիր տնօրեն։

Նրանց մասնակցությամբ կքննարկվեն թեմաներ, որոնք անդրադառնում են զբոսաշրջային հաղորդակցության նոր լեզվին՝ մեդիայի պատմություններից մինչև համայնքային ներգրավվածություն, և վստահության կառուցում՝ կայուն զբոսաշրջության հիմքում։

 Բովանդակային ուղղություններ

Ֆորումի շրջանակում նախատեսված են մի շարք թեմատիկ պանելներ ու ինտերակտիվ սեմինարներ, որոնք կբացահայտեն զբոսաշրջային հաղորդակցության նոր մոտեցումները՝
 • «Who Shapes the Story?»՝ միջմշակութային հաղորդակցության և մեդիա պատմությունների ազդեցությունը,
 • «Telling Our Story Right»՝ ուղղությունների բրենդավորման և ինքնության կառուցման ռազմավարություններ,
 • «Media, Messaging & MICE»՝ մեդիայի, միջոցառումների և զբոսաշրջության սիներգիա,
 • «Local Voices, Global Impact»՝ համայնքային ձայների և իսկության ուժը,
 • «Travel with Trust»՝ վստահելի և կայուն հաղորդակցություն փոփոխվող աշխարհում։

Հայաստանի համար այս ֆորումը ոչ միայն միջազգային հանդիպում է, այլև հարթակ՝ ցույց տալու մեր երկրի նոր պատմությունը՝ որպես բաց, ստեղծագործ և արժեքային ուղղություն։
Աշխարհին ներկայանալ ոչ թե պարզապես տեսարժան վայրերով, այլ բառերի, գաղափարների և արժեքների միջոցով՝ սա է ժամանակակից զբոսաշրջային հաղորդակցության էությունը։

Ֆորումը կդառնա այն բեմը, որտեղ Հայաստանը կխոսի իր իսկական ձայնով՝ ընդգծելով, որ զբոսաշրջությունը մշակույթի, երկխոսության և վստահության լեզու է։

Մասնակցության և լրացուցիչ տեղեկատվության համար՝ events.armenia.travel

Comments are closed.