Սեպտեմբերի վերջին չորեքշաբթի օրը ամբողջ աշխարհում նշվում է «Կաթ դպրոցներին» համաշխարհային օրը։ Այս տարի խորհրդանշական օրը Հայաստանում նշվեց Երեմյան կաթնամթերքի գործարանում՝ ընդգծելով ծրագրի հաջող ընթացքն ու ապագա զարգացման հեռանկարները։


«Կաթ դպրոցներին» նախաձեռնությունը մեկնարկել է 2023 թվականին՝ Ջերմուկի և Եղեգնաձորի դպրոցներում իրականացված պիլոտային ծրագրով։ Այն իր արդյունավետությամբ դարձավ հաջողված նախադեպ՝ ապահովելով երեխաների առողջ սննդակարգը և դպրոցական սնուցման որակի բարձրացումը։ Հենց այս հաջողությունը հիմք հանդիսացավ, որ 2024 թվականին Ղազախստանում ստորագրվի մտադրությունների մասին համաձայնագիր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Երեմյան ընկերությունների խմբի միջև։ Փաստաթուղթը նախատեսում է ծրագրի շարունակությունն ու աշխարհագրության ընդլայնումը՝ ընդգրկելով ավելի մեծ թվով դպրոցներ և աշակերտներ։ Այսօր արդեն նախաձեռնությունը հասել է Երևան և Լոռու մարզ․ շուրջ 1400 աշակերտ ամեն առավոտ իրենց օրը սկսում է անարատ և բնական Երեմյան կաթով։


Տոնական միջոցառումը մեկնարկեց բարձր մակարդակով։ Բացման խոսքերով հանդես եկան՝
• ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,
• ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուի,
• Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը,
• «Երեմյան ընկերությունների խմբի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։

Բոլոր ելույթներում առանձնահատուկ շեշտադրվեց ծրագրի կարևորությունը՝ որպես ներդրում ապագա սերնդի առողջության, կրթական միջավայրի բարելավման և առողջ սննդի մշակույթի ձևավորման գործում։ Քննարկումներ և հետազոտական արդյունքներ Միջոցառման շարունակությունը անցավ պանելային քննարկումների ձևաչափով, որտեղ ներկայացվեցին նաև ծրագրի առաջին արդյունքները։ Մասնագետները առանձնացրեցին մի քանի առանցքային ազդեցություն՝․ աշակերտների սննդակարգի որակի բարելավում, առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրության աճ, դպրոցական միջավայրում առողջության մշակույթի տարածում։ Քննարկումներին մասնակցում էին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը միացել էին նաև աշակերտներ, ծնողներ և բժիշկ-սննդաբաններ՝ ապահովելով բազմակողմանի տեսակետների ներկայացում։


«Կաթ դպրոցներին» համաշխարհային օրը Հայաստանում նշվեց ոչ միայն որպես տոնական իրադարձություն, այլև որպես հարթակ՝ ներկայացնելու նախաձեռնության ռազմավարական նշանակությունը։ Այն ընդգծեց պետության, միջազգային կառույցների և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված երեխաների առողջության, կրթության և գյուղատնտեսական արտադրության զարգացմանը։ Այս օրն իսկապես դարձավ ապագայի ուղենիշ՝ ցույց տալով, որ ներդրումը երեխաների առողջության մեջ ամենաարժեքավոր և հեռանկարային ներդրումն է։

