Apicius Armenia-ն հպարտությամբ ներկայացրել է իր դասախոսներից մեկին՝ Լապո Բարտալեսիին, ով դասավանդում է «Հյուրընկալության կառավարման» ծրագրով՝ իր հետ բերելով իտալական փորձի խորությունը և միջազգային կրթական չափանիշների նրբությունը։
Լապո Բարտալեսին այն մասնագետներից է, ում անունը սերտորեն կապված է Ֆլորենցիայի հայտնի կրթական հաստատության՝ Apicius International School of Hospitality-ի հետ։ Նա ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ, և իր դասավանդման մեջ միավորում է թե՛ ակադեմիական, թե՛ գործնական գիտելիքները։ Նա հավաստագրված սոմելիե է AIS – Associazione Italiana Sommelier՝ իտալական գինու մշակույթի ամենահեղինակավոր ասոցիացիայից։ Գինու և մատուցման արվեստը նրա դասերի հիմքում է, որտեղ յուրաքանչյուր թեմա վերածվում է իրական փորձի՝ համտեսից մինչև գաստրոնոմիկ վերլուծություն։
2006 թվականից Լապոն դասավանդում է Apicius International School of Hospitality-ում (Ֆլորենցիա, Իտալիա) և ներգրավված է եղել մի շարք ծրագրերի մշակման մեջ՝ այդ թվում՝
• Wine and Beverage Studies (գինու և ըմպելիքների ուսումնասիրման բաժին), որտեղ ուսանողները սովորում են գինու աշխարհագրություն, համերի կառուցվածք և մատուցման արվեստ,
• Hospitality Management (հյուրընկալության կառավարման բաժին), որի նպատակն է ձևավորել ոլորտի ապագա ղեկավարներին՝ միջազգային մակարդակի մտածողությամբ։

Բացի դասավանդումից, Լապոն ղեկավարել է դպրոցի փորձառական ուսուցման ռեստորանը՝ Ganzo-ն, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն իրական աշխատանքի միջոցով փորձել իրենց գիտելիքները։ Նա համակարգել է նաև Fedora հրուշակեղենի լաբորատորիայի և բիստրոյի աշխատանքները՝ համատեղելով կրթությունը և ստեղծարար պրակտիկան։
Լապոն ղեկավարել է Ֆլորենցիայի Սանտա Կրոչե թաղամասի ամենահայտնի տրատտորիաներից մեկը, որտեղ կատարելագործել է սպասարկման մշակույթը, բարելավել թիմային գործընթացները և զարգացրել գործընկերային կապեր Տոսկանայի գինու տարածաշրջանային արտադրողների հետ։
Նրա մոտեցումը միշտ նույնն է՝ հյուրընկալությունը ոչ թե ծառայություն է, այլ մշակույթ։
Լապոյի դասերն առանձնանում են իրենց ինտերակտիվ ձևաչափով․ գինին, ըստ նրա, պատմություն է, որը կարելի է հասկանալ միայն զգալով այն։ Նրա ղեկավարած ուսանողական ծրագրերում հաճախ իրականացվում են «blind tasting»՝ գինիների «կույր» համտեսներ, որտեղ ուսանողները սովորում են ճանաչել բույրերը, գույնը և կառուցվածքը՝ առանց պիտակի հուշումների։ Այս մոտեցումը միավորում է վերլուծական մտածողությունը և զգայական ընկալումը՝ դարձնելով սովորելու գործընթացը փորձառություն, ոչ թե պարզապես դաս։
Apicius Armenia-ի կրթական ընտանիքում Լապո Բարտալեսին իր հետ բերում է ոչ միայն գիտելիք, այլև հյուրընկալության նկատմամբ վերաբերմունք։ Նրա ներկայությունը Հայաստան ամրապնդում է Apicius Armenia-ի միջազգային բնույթը և ստեղծում եզակի հնարավորություն՝ իտալական հյուրընկալության փորձն անմիջապես փոխանցելու մեր ուսանողներին։


