New
Իտալական համերի վարպետությունը Հայաստանում․ Apicius Armenia-ն մեկնարկում է նոր վարպետաց դասերի շարք

Իտալական համերի վարպետությունը Հայաստանում․ Apicius Armenia-ն մեկնարկում է նոր վարպետաց դասերի շարք

Հայաստանի հյուրընկալության ոլորտում նոր հետաքրքիր նախաձեռնություն է սկսվում։
Apicius Armenia Հյուրընկալության Միջազգային դպրոցը հայտարարում է իր երկար սպասված խոհարարական վարպետաց դասերի մեկնարկի մասին, որոնք ուղղված են ինչպես ոլորտի մասնագետներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր սիրում են խոհանոցն ու հետաքրքրված են բարձր գաստրոնոմիկ մշակույթով։

Առաջիկա դասընթացը կվարի իտալացի շեֆ Մասսիմոն, ով մասնակիցներին կհաղորդի իսկական իտալական խոհանոցի գաղտնիքներն ու իր փորձը՝ ձևավորելով ուսուցողական և միաժամանակ մշակութային յուրահատուկ միջավայր։

Այս վարպետաց դասը բացառիկ հնարավորություն է հայ մասնակիցների համար՝

Մասնակցելու երեք ժամ տևողությամբ պրոֆեսիոնալ դասընթացի,

Պատրաստելու երեք իտալական ճաշատեսակներ, ստանալով բաղադրատոմսեր և մասնագիտական խորհուրդներ,

Ունենալու ձիթայուղի համտես և հյուրասիրություն, որտեղ մասնակիցները կսովորեն տարբերել իսկական իտալական Extra Virgin ձիթայուղը։

Մասնակցության արժեքը՝ 20,000 ՀՀ դրամ է արժեքի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ բաղադրիչներն ու պարագաները։

Վարպետաց դասերը բաց են բոլոր հետաքրքրված անձանց համար և չեն պահանջում մասնագիտական նախնական գիտելիքներ։

 Մասնակցության համար՝ +374 44 240 240 | info@apicius.am

Armhoreca.am-ը մշտապես հետևում է հյուրընկալության ոլորտի նորարարական նախաձեռնություններին՝ ներկայացնելով այն հնարավորությունները, որոնք ձևավորում են Հայաստանի գաստրոնոմիական մշակույթի նոր որակը։

Comments are closed.