New
Երևան․ հյուրընկալության մայրաքաղաք

Երևան․ հյուրընկալության մայրաքաղաք

Այսօր մենք նշում ենք աշխարհի ամենաջերմ քաղաքի՝ Երևանի ծնունդը։ Քաղաք, որը ոչ միայն պատմությամբ է հարուստ, այլև մարդկային ջերմությամբ։ Երևանը մեր երկրի ճաշակի, հյուրընկալության և մշակութային բազմազանության սրտն է

Այստեղ յուրաքանչյուր փողոց ունի իր հոտն ու համը․ արևահամ սուրճի բույրով լցված բակերից մինչև ժամանակակից ռեստորաններ։ Երևանը ոչ միայն քաղաքի անուն է, այլ նաև բրենդ՝ իսկական հյուրընկալության բրենդ։


Այսօր Երևանը զարգանում է որպես գաստրոնոմիկ ուղղություն՝ իր նոր սերնդի շեֆ-խոհարարներով, գաղափարական ռեստորաններով, բարերով ու հյուրանոցներով, որոնք միասին ձևավորում են քաղաքի յուրահատուկ ոճը։ Երևանում ամեն ինչ սկսվում է մարդկանցից․ ջերմ ժպիտից, բաժակի զնգոցից և ցանկությունից՝ հյուրին թողնել տպավորություն, որը կմնա հիշողության մեջ։

Շնորհավոր ծնունդդ, Երևան։


Comments are closed.