New

Երևանում կայացավ Enofest-ի պաշտոնական մամուլի ասուլիս

Օգոստոսի 8-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցավ Enofest և EnoTalks Armenia փառատոնի պաշտոնական մամուլի ասուլիսը։ Փառատոնի կազմակերպիչներն ու ոլորտի ներկայացուցիչները խոսեցին միջոցառման առանձնահատկությունների, մշակութային և կրթական բաղադրիչների, միջազգային համագործակցության ու գինու տուրիզմի զարգացման հեռանկարների մասին։

Հայաստանի էնոտուրիզմի խորհրդի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն, Enofest և EnoTalks Armenia փառատոնի համահիմնադիր Լիլիթ Գրիգորյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյան
Enofest և EnoTalks Armenia փառատոնի հանրային կապերի պատասխանատու Նազելի Հայրապետյան

Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 15-ին միջազգային գիտաժողովով, որին կմասնակցեն տեղական ու արտասահմանյան փորձագետներ։ Օրվա երկրորդ կեսին՝ Խաչքարերի պուրակում, կբացվի փառատոնային հատվածը՝ գինու համտեսով, ցուցադրություններով ու մշակութային ծրագրերով։ Երեք օր շարունակ մայրաքաղաքը կդառնա գինու, գաստրոնոմիայի ու ավանդույթի նշանավոր տոնահանդես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *