Հայաստանի հյուրընկալության, HoReCa ոլորտի և զբոսաշրջության ապագայի մասին Հանրային Ռադիոն հյուրընկալել էր Armhoreca.am կայքի հիմնադիր, գաստրոնոմիայի և հյուրընկալության ոլորտի փորձագետ Գրիգորի Հակոբյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր թեմաների․
• Հայաստանի հյուրընկալության և HoReCa ոլորտի զարգացման միտումները,
• ծառայության որակի և ռեստորանային մշակույթի աճող պահանջները,
• հայկական գաստրոնոմիայի յուրահատկությունը և նրա միջազգային ներկայացումը,
• զբոսաշրջության ապագան և ոլորտի հնարավորությունները։
Այս հարցազրույցը ևս մեկ վկայություն է այն բանի, որ գաստրոնոմիան ու հյուրընկալությունը մեր երկրի մշակութային և տնտեսական դիմագծի կարևոր մասն են։

