New
Գյուղական Կյանք և Ավանդույթներ․ Բերքի Տոն 2025

Գյուղական Կյանք և Ավանդույթներ․ Բերքի Տոն 2025

Հայկական հողը չի խոսում, բայց միշտ պատասխանում է՝ իր բերքով ասում է՝ «շնորհակալ եմ»։ Բերքի Տոնը՝ գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը, այդ պատասխանի մի մասն է։ Սա այն վայրն է, որտեղ մարդիկ հավաքվում են ոչ թե պարզապես վաճառելու կամ ցուցադրելու, այլ՝ կիսվելու իրենց սրտով, արմատներով ու պատմություններով։

Սա Բերքի Տոնն է։ Այստեղ կյանքը դանդաղում է հիշելու համար։ Հիշելու՝ որտեղից ենք գալիս, ումով ենք դարձել, ու ինչու է մեր ձեռքերի գույնը երբեմն հողի նման։ Գյուղական Կյանք և Ավանդույթներ փառատոնը արդեն 12-րդ տարին է դառնում այն մագնիսը, որն անվերապահ ուժով ձգում է մարդկանց դեպի իսկականը։ Տոնն է, որտեղ վաճառքն ու ցուցադրությունը պակաս կարևոր են, քան ժպիտը, համը, խոսքը, հույզերը, երգը։

2025 թ․ խորագիրը՝ «Առողջ կենսակերպը՝ կայուն զարգացման բանալի»

Փառատոնն այս տարի ունի հատուկ ուղերձ։ Հասարակ մի ճշմարտություն, որը հնչում է նոր խորությամբ՝ առողջ ապրելակերպը սկիզբն է ոչ միայն քո, այլ նաև երկրի ապագայի։ Հողի հետ ներդաշնակությունը՝ մեր համայնքների ու մշակույթի կայուն զարգացումը։

Այս տարի Բերքի Տոնին մեզ սպասվում է

Ավելի քան 200 ֆերմեր, արտադրող և վարպետ Հայաստանի բոլոր մարզերից և արտերկրից

Օրգանական գյուղմթերք՝ անմիջապես հողից՝ առանց պահեստներով ճամփորդելու

Ավանդական ուտեստներ՝ մոռացված համեր ու գաղտնի բաղադրատոմսեր

Տեղական ձեռագործ աշխատանքներ

Կենդանի երաժշտություն, ավանդական ներկայացումներ, երեխաների ուրախ անկյուններ

Մրցանակաբաշխություն՝ լավագույն համայնքների և արտադրողների համար

Վիճակախաղ՝ հանուն կանանց մասնակցության Բերքի Տոնին

Գնիր – Խաղա – Աջակցիր

Այս տարի փառատոնը միայն տոն չէ։ Այն նաև նվիրվածություն է կանանց՝ հատկապես՝ սահմանամերձ համայնքներում ապրող կանանց, ովքեր տարիներ շարունակ պահել են գյուղական մշակույթն ու ապրեցրել համայնքը։ Յուրաքանչյուր 1000 դրամը օգնում է մեկ կնոջ ներկայությանը փառատոնին, իսկ դուք ստանում եք հնարավորություն՝ շահելու տեղական բնապահպանական արտադրանք, նվեր փաթեթներ և խրախուսական վաուչերներ․

Ինչու ենք վերադառնում դեպի գյուղը Որովհետև նա երբեք մեզ չի լքել։ Քաղաքը կարող է փայլել վառ լույսերով, բայց գյուղը փայլում է լռությամբ։ Ու այդ լռության մեջ մենք գտնում ենք մեզ։ Հիշում ենք, թե ինչ համ ունի իրականությունը։ Աղբյուրի ջուրը։ Տատիկի ձեռքով թխած գաթան։ Մեծահասակ մարդու աչքերն, որ գիտեն եղանակները։ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը․ Բերքի տոնը այն միջոցառումն է, որտեղ մենք դառնում ենք մեր նախնիների արժանապատիվ շարունակությունը։

ՎԱՅՐ՝ Ձորաղբյուր, Ոսուցման Կանաչ կենտրոն

ԱՄՍԱԹԻՎ՝ Սեպտեմբերի 6-7

Եկե՛ք ոչ միայն նշելու բերքը, այլ նաև՝ շնորհակալություն հայտնելու հողին։ Որովհետև ամեն բան հենց այնտեղից է սկսվում։

One response to “Գյուղական Կյանք և Ավանդույթներ․ Բերքի Տոն 2025”

  1. Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://accounts.binance.info/pt-BR/register-person?ref=GJY4VW8W

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *