New
«Ապագայի ճանապարհ․ ներքին զբոսաշրջության նորարարություններն ու համայնքի ներուժը»

«Ապագայի ճանապարհ․ ներքին զբոսաշրջության նորարարություններն ու համայնքի ներուժը»

Սեպտեմբերի 26-ին, «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջության ցուցահանդեսի շրջանակում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կազմակերպում է «Ապագայի ճանապարհ․ ներքին զբոսաշրջության նորարարությունները և համայնքային ներուժը» խորագրով համաժողով։

Համաժողովը կարևոր հարթակ է Հայաստանի մարզերում և համայնքներում ներքին զբոսաշրջության խթանման արդիական մոտեցումների և արդյունավետ լուծումների քննարկման համար։ Մասնակիցները հնարավորություն կունենան լսել ոլորտի մասնագետների փորձառություններն ու վերլուծությունները, ինչպես նաև մասնակցել համագործակցային քննարկումներին՝ ուղղված նորարար գաղափարների և ծրագրերի մշակմանը։ Համաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․

• Համայնքային զբոսաշրջության խթանումը և մարդկային ռեսուրսների զարգացման հեռանկարները

• Մարզերում երիտասարդության մասնակցությունը ներքին զբոսաշրջության նորարարություններին

Այսօր, երբ ներքին զբոսաշրջությունը դառնում է երկրի տնտեսության կարևոր բաժին, նման հանդիպումները օգնում են ձևավորել ապագայի ռազմավարություն, ներգրավել համայնքային ու երիտասարդական ուժերը, ապահովել համատեղ աճ և կայուն զարգացում։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Comments are closed.