New
Wine and More Business Market / Գինի և ավելին բիզնես մարկետ

Wine and More Business Market / Գինի և ավելին բիզնես մարկետ

«Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ 2024 թ․ առաջին անգամ տեղի կունենա նաև «Գինին և ավելին. Բիզնես մարկետ» նախագիծը որը նույնպես հեղինակել է ԷվենտՏուրա ընկերությունը․

«Գինի և ավելին․ Բիզնես մարկետ»-ին  կմասնակցեն գինի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք ներկայացնող ընկերությունները, մատակարար և HoReCa ոլորտի ներկայացուցիչներ․

Այն անց է կացվելու «Սիզնս» այգու տարածքում՝ Մաշտոցի պողոտա 15/5 հասցեում գտնվող «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում

Միջոցառման տարածքում լինելու է նաև բանակցությունների գոտի` B2B համագործակցությունների համար, որտեղ հայկական և միջազգային դիստրիբյուտերները հնարավորություն կունենան բանակցել խմիչք ներկայացնող ընկերությունների հետ առերես։

Այգու մուտքը այցելուների համար բաց է լինելու՝ առանց մուտքավճարի

«Գինին և ավելին. Բիզնես մարկետը» հնարավորություն կտա տեղում ծանոթանալ պոտենցիալ գործընկերների հետ և շահավետ գործընկերային կապեր ձեռք բերել․

Comments are closed.