New

Տրյուֆել․ Բնության թաքնված գանձը.

Այս սունկն իր հետ կապված շատ լեգենդներ ունի, և սովորական մարդը շատ քիչ բան գիտի տրյուֆելի մասին: Բայց բոլորը գիտեն դրա մասին մի բան հստակ՝ այն խոհարարության մեջ ամենաթանկ բաղադրիչներից է։

Բայց ինչու՞ է այս սունկն այդքան թանկ

Առաջին պատճառն այն է, որ արհեստական ​​պայմաններում այն շատ դժվար է աճեցնել։ Ավելին, այս սնկերի վերարտադրության վրա գործնականում անհնար է ազդել։ Երկրորդ պատճառը սնկի աճելու պայմանների առանձնահատկությունների, դժվար հասանելիության, հավաքման և լավ պահպանման եղանակի մեջ է։ Բայց մեծ մասամբ մարդիկ մեծ գումարներ են վճարում լեգենդի, այլ ոչ թե բուն ապրանքի համար:

Սկզբի համար եկեք հասկանանք թէ ինչ է տրյուֆելը

Տրյուֆելները պարկավոր սնկերի պտղամարմիններ են: Այս սունկն ապրում է սիմբիոզում բազմաթիվ ծառերի և թփերի արմատների հետ և պահանջում են հատուկ բնական պայմաններ՝ լավ փխրեցված, ալկալային և միջին քանակությամբ հումուս պարունակող հող: Այսինքն, տրյուֆելները հողի տակ աճող սնկեր են, որոնք հանդիպում են մինչև 30 սմ խորության վրա։

Այս սնկերը արտասովոր արտաքին տեսք ունեն և տարբերվում են սովորական սնկերից՝ չունեն ոտք, գլխարկ կամ միցելիում: Դրանք կարծր և փայտային  տեսք ունեն, առանձնանում են ինտենսիվ բուրմունքով և յուրահատուկ համով։

Ամենահայտնի տրյուֆելներից են սպիտակ տրյուֆելն ու սև տրյուֆելը

Այսօր ամենաարժեքավորը իհարկե սպիտակ տրյուֆելն է համարվում։

Տրյուֆելներ կարելի է գտնել ամբողջ աշխարհում, որտեղ ապահովված է դրանց աճելու համար հատուկ կլիման: Իհարկե, այս պահանջները տարբեր են տարբեր տեսակների համար, բայց մի բան կարելի է վստահորեն ասել՝ տրյուֆել կարելի է գտնել միայն այնտեղ, որտեղ ծառեր են աճում։ Ամենից հաճախ դրանք սաղարթավոր անտառներ են: Ամենաթանկարժեք և հարգի տրյուֆելները նրանք են, որոնք աճում են կաղնու արմատներում: Մեկ ծառի մոտ հնարավոր է գտնել մինչև 7 սունկ, հաճախ դրանք աճում են առանձին։

Կա չգրված մի կանոն՝ եթե ճաշատեսակին տրյուֆել են ավելացնում, ապա դրա մեջ չպետք է լինի վառ համ կամ հոտ ունեցող այլ մթերք։ Ահսպիսով տրյուֆելի համար համարվում է իդեալական հիմք պաստան, կարտոֆիլը, ձուն, անյուղ միսը և ծովամթերքը․ Բայց, իհարկե, սրանք բոլոր հնարավոր համադրությունները չեն,  յուրաքանչյուր խոհարար փնտրում և գտնում է իր յուրահատուկ համադրությունը.

Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ համ է տալիս տրյուֆելները ճաշատեսակներին։ Այստեղ, ինչպես լավ գինու դեպքում, մեկ հստակ չկա. Շատ բան կախված է սնկերի տեսակից և այն փորձողի համի ընկալումներից։ Կարծիքները կարող են շատ տարբեր լինել. տրյուֆելները հիշեցնում են ծառի կեղևի, հողի, սերմերի, ընկույզի, սխտորի, պարմեզանի և շատ այլ համեր: Ինչ վերաբերում է բույրին, ապա սև տրյուֆելի հոտի մեջ կարելի է լսել ընկույզի, շոկոլադի, փայտի, պանրի և խնձորի երանգներ։ Սպիտակի հոտն ավելի ուժեղ է, և դրանում գերակշռում են ծաղկակաղամբի, պարմեզանի, սխտորի, երանգներ:

Շուկայում կարելի է գտնել նաև տրյուֆելներով պատրաստված արտադրանք, ի թիվս այլ բաների ձիթապտղի յուղի, մածուկների կամ աղերի: Տրյուֆելի յուղը լավ համադրվում է աղցանների, խորոված բանջարեղենի կամ կարպաչիոյի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *