Մարդկությունը դարեր շարունակ հազարավոր տարբեր փորձարկումներ է արել` հասկանալու համար, թէ ինչն է ուտելի, իսկ ինչը` ոչ, կամ` որ համն է ավելի հաճելի:
Հիմնականում մենք ստանում ենք այդ ինֆորմացիան սեփական փորձի կամ մեզ շրջապատող մշակույթի՝ մեզ վրա ունեցած ազդեցության հետևանքով, բայց կա համ, որը սիրում են բոլորը՝ ծնված պահից սկսած․
Դա քաղցր համն է
Առաջինը հենց այդ համն է մարդը զգում լույս աշխարհ գալուն պես, քանի որ մայրական կրծքի կաթն ունի վառ արտահայտված քաղցր համ
Ապացուցված է, որ քաղցր համը ժպիտ է առաջացնում բոլոր նորածինների մոտ, բայց միայն երեխաները չէ, որ քաղցր են սիրում․կենդանիները, միջատները, անգամ միկրոօրգանիզմները քաղցրակերներ են:
Քաղցր համը հանդիպում է շատ մթերքների մեջ․
հացահատիկների, ընդեղենի, սերմերի, կաթի, մեղրի, մրգերի և բանջարեղենի մեծ մասի մեջ:
Սիրել քաղցր համ և ձգտել այն ստանալ-ռեֆլեքս, որը մեզ ուղարկում է մեր ուղեղը․ սա պարզ ֆենոմեն է:
Ցանկությունը՝ ուտել ինչ որ քաղցր բան, յուրաքանչյուր մարդու սեփական նախասիրության հարց չէ․
այս ցանկությունն ուղղակիորեն հիմք է հանդիսանում մարդկային կյանքի և առհասարակ կյանքի համար:
Շաքարն այն է, ինչ մեր մարմնի բոլոր բջիջներն օգտագործում են էներգիա ստանալու համար
Սնունդը մեր օրգանիզմում ճեղքվում է մինչև գլյուկոզ, իսկ այն օգտագործվում որպես էներգիայի աղբյուր:
Մեր սերը քաղցր համի նկատմամբ բնազդաբար է, որովհետև սնունդ և էներգիայի աղբյուր փնտրելը պարտադիր են ապրելու համար)))
Իսկ ի՞նչ գիտեք դառը, թթու կամ կծու համերի մասին․ մենք պատմելու ենք ամենահետաքրքիրը նաև մյուս համերի մասին