Հունիսի 3-ին կկայանա Հայաստանյան HoReCa ոլորտում պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող Proreca ընկերության ամսագրի` Proreca Magazine-ի երկրորդ համարի շնորհանդեսը։
Proreca Magazine 2-ի մեջ տեղ են գտել ներկայացուցիչներ ոլորտի տարբեր ճյուղերից՝ ռեստորաններ և հյուրանոցներ, արտադրող, ներմուծող և մատակարարող ընկերություններ, բարմեններ և շեֆ-խոհարարներ:
Շնորհանդեսի միջոցառումը կկայանա Florence ռեստորանում, մասնակցությունը՝ հրավիրատոմսերով։