Համաշխարհային նորաձևության առաջնորդ Prada-ն իր արվեստը տարածում է խոհարարական աշխարհում։ Բրենդը պատրաստվում է բացել իր առաջին ռեստորանը Ասիայում՝ «Mi Shang Prada Rong Zhai» անունով, որը կգտնվի Շանհայի սրտում՝ պատմական Rong Zhai առանձնատան երկրորդ հարկում։ Rong Zhai առանձնատունը կառուցվել է 1918 թվականին և գտնվում է Շանհայի Ցզինան շրջանում։ «Prada»-ն 2017 թվականին ավարտել է այս պատմական շենքի վերականգնումը՝ վերածելով այն մշակութային միջոցառումների կենտրոնի։
Սա պարզապես ռեստորան չէ. այն դառնում է գաստրոնոմիական թատրոն, որի բեմադրիչը ոչ այլ ով է, քան Վոնգ Կար Վայը-ը (Wong Kar-wai) հոնկոնգցի կինոռեժիսոր, ով հայտնի է իր յուրահատուկ վիզուալ ոճով, պոետիկ պատմություններով և ռոմանտիկ մելանխոլիայով լի ֆիլմերով։ Նա համարվում է ասիական կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը։

«Mi Shang Prada Rong Zhai» -ի ամբողջական կոնցեպտը ներշնչված է Վոնգ Կար Վայի ֆիլմերից, հատկապես՝ «In the Mood for Love» դասականից։ Մթնոլորտային լուսավորություն, հայելիների խորհրդավոր խաղ, դասական չինական գույներ և Rong Zhai-ի ֆիրմային էլեգանտությունը— այս ամենը վերածվելու է իրական արվեստի գործի, որտեղ համերն ու վիզուալն անկրկնելի սիներգիայով կհամադրվեն։
Իտալական նրբագեղություն՝ ասիական շեշտադրումներով Prada-ն նորաձևություն է բերում ոչ միայն ինտերիերում, այլև խոհանոցում։ Ռեստորանի մենյուն խոստանում է իտալական դասական ուտեստներ, որոնք հարստացված են ասիական նրբերանգներով։ Սա կլինի շքեղության, թեթևության ու նրբագեղության խաչմերուկը, որտեղ համերը նույնքան ներդաշնակ կլինեն, որքան Վոնգ Կար Վայի ֆիլմերի լիրիկական հերոսները։

Mi Shang-ը կգործի ամեն օր՝ 10:00-ից մինչև 22:00, առաջարկելով ինչպես առավոտյան նախաճաշեր, այնպես էլ երեկոյան կոկտեյլներ՝ յուրահատուկ պատմություններով։ Prada-ի նոր նախագիծը կրկին ապացուցում է, որ նորաձևությունն ու գաստրոնոմիան կարող են ստեղծել արվեստ՝ վայելքի բոլոր զգայարանների համար։
Leave a Reply