Օրեր առաջ Oreo ընկերությունը հաստատեց, որ թողարկում է նոր թխվածքաբլիթ՝ ներսում դրված Sour Patch Kids-ով: Այն շատ զվարճալի տեսք ունի ինչը սպասելի էր, իրենից ներկայացնում է վանիլային թխվածքավլիթներ իրար միացվաց սպիտակ կրեմով որի միջից երևում են գունավոր Sour Patch Kids-ի հատիկները․
«Թթու: Քաղցր: OREO: Այժմ երկրպագուները կարող են զգալ բոլոր երեք համերը միասին»: – գրված է ապրանքանիշը մամուլի հաղորդագրության մեջ։
«OREO ապրանքանիշը միշտ փնտրում է զվարճալի ուղիներ մեր երկրպագուներին ներգրավելու համար», – ասել է Oreo ապրանքանիշի ավագ մենեջեր Քերոլայն Սուփիգերը : «Ի՞նչը կարող է լինել ավելի լավ և անսպասելի, քան թույլ տալ, որ SOUR PATCH KIDS-ը զվարճորեն տիրանա մեր թխվածքաբլիթներին»:
Sour Patch Kids-ի թիմը նույնքան ոգևորված է: «Մենք պարզապես չկարողացանք բաց թողնել մեր ընկերների Oreo ընկերության հետ համագործակցելու և դասական թխվածքաբլիթները զվարճալի դարձնելու հնարավորությունը», – ասել է Sour Patch Kids-ի ապրանքանիշի մենեջեր Գրեյս Հովարդը: «Մենք երկուսս էլ. այնքան ոգևորված ենք տեսնելով երկրպագուների արձագանքը այս սահմանափակ քանակությամբ քաղցր և թթու թխվածքաբլիթները տեսնելիս»: