Հայաստանն իր հարուստ պատմությամբ, հյուրընկալությամբ և զարգացող շքեղ ծառայություններով գրավում է միջազգային հանրության ուշադրությունը։ Օրերս մեր երկիր այցելեց Nomad Capitalist նախագծի հիմնադիր Էնդրյու Հենդերսոնը՝ իր «Luxury Living in Armenia» հաղորդման շրջանակում։ Այս հաղորդման նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանը կարող է առաջարկել ոչ միայն պատմական արժեքներ, այլև ժամանակակից շքեղ կյանքի հնարավորություններ։
Հայաստանը՝ շքեղության նոր ուղղություն
Էնդրյու Հենդերսոնը ներկայացնում է Հայաստանի HoReCa ոլորտի լավագույն առարկայական օրինակները՝ բարձրակարգ ռեստորաններ, շքեղ հյուրանոցներ և բացառիկ խանութներ։
Նա այցելել է Ռենոմե ռեստորան, որը հայտնի է իր համարձակ և բարձրակարգ մենյուով: Էնդրյուն շեշտել է, որ «Այլ երկրներում այսպիսի հաճույքը կարժենար 4 անգամ ավելի թանկ»։ Լիվինգսթոն ռեստորան, որն իր կենդանի նվագախմբով, համադրում է մշակույթն ու համեղ խոհանոցը: Երկուսն էլ Երեմյան Փրոջեքթսի նախագծեր են, որոնք անխոս բարձրացնում են մեր երկրի ռեստորանային ոլորտի որակը։
Կացության համար ընտրվել էր Ալեքսանդր հյուրանոցը, որն ընդգրկված է Marriott-ի The Luxury Collection-ում՝ առաջարկելով միջազգային շքեղություն Երևանի սրտում։
Էնդրյու Հենդերսոնը այցելել է նաև Ա․Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիակըան թատրոն, որի ճարտարապետությունը Թամանյանի գլուխգործոցն է ինչպես նաև Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կամբինատ, որը ներկայացնում է հայկական կոնյակի ավանդույթները։
Շոփինգի շրջանակում ներկայացվել են լավագույն խանութները՝ Chronograph, La Galleria, Gold L’Orange, որտեղ ցուցադրվում են շքեղ ժամացույցներ, հագուստ և զարդեր։
Հայաստանի HoReCa ոլորտը՝ նոր մակարդակի վրա
Հյուրընկալության ոլորտի զարգացման նման շեշտադրումներն ունեն կարևոր դեր Հայաստանի հեղինակության բարձրացման գործում։ Վերջին տարիներին HoReCa ոլորտը զգալի փոփոխությունների է ենթարկվել՝ դառնալով որակյալ և բազմազան։ Nomad Capitalist-ի նման հաղորդումները ցույց են տալիս, որ Հայաստանը կարող է դառնալ շքեղության և ներդրումների կենտրոն։
Տեղական բիզնեսների համար՝ սա հնարավորություն է ներգրավել միջազգային հաճախորդների և ներդրողների նաև նման նախագծերը մղում են ոլորտին հասնել միջազգային ստանդարտների։
Nomad Capitalist-ի այցը հնարավորություն է միջազգային ուշադրությունը գրավելով Հայաստանի HoReCa ոլորտի վրա։ Այժմ առավել քան երբևէ կարևոր է շարունակել զարգացնել ոլորտը՝ ընդգծելով հայկական շքեղության և որակի յուրահատկությունը։
Leave a Reply