New
Mövenpick Resort Tsaghkadzor՝ Ժամանակակից Հանգիստ և Շքեղություն Հայաստանում

Mövenpick Resort Tsaghkadzor՝ Ժամանակակից Հանգիստ և Շքեղություն Հայաստանում

Աշխարհահռչակ 5 աստղանի միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշը՝ Mövenpick-ը, 2026-ին կբացվի Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում։ Mövenpick Resort Tsaghkadzor-ը եզակի ներդրումային հնարավորություն է Հայաստանում, որը կլինի միջազգային ճանաչում ունեցող Mövenpick ապրանքանիշի առաջին ներկայացուցչությունը մեր երկրում։

Mövenpick Resort Tsaghkadzor-ը կունենա 198 համար՝ ոգեշնչված շվեյցարական դասական ոճից, հագեցած բարձրակարգ հարմարություններով և ծառայություններով։ Հյուրերը հնարավորություն կունենան վայելել շվեյցարական լավագույն հյուրընկալությունը, բարձրակարգ սնունդն ու ըմպելիքները, ինչպես նաև կունենան նվերների հնարավորություն՝ ALL – Accor Live Limitless գլոբալ հավատարմության ծրագրի միջոցով:

Հիմնադրվելով 1948 թվականին՝ Mövenpick-ը շվեյցարական ռեստորանային ոլորտում առաջամարտիկ դարձավ, ապա զարգացավ՝ դառնալով պրեմիում դասի միջազգային հյուրանոցային ապրանքանիշ, որի հիմքում ընկած է ինքնատիպ խոհարարական գերազանցությունը: Այսօր այդ նույն ստեղծարար հյուրընկալությունը տիրում է աշխարհի ավելի քան 125 հյուրանոցում, որտեղ խոհանոցը հանդիսանում է որպես մարդկային կապերը խթանելու, ստեղծագործական ոգեշնչման և դրական փոփոխությունների անկյունաքար:

Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային և առողջարանային հանգստավայրի սրտում գտնվելու շնորհիվ նոր հյուրանոցը կդառնա զբոսաշրջիկների և բնակիչների համար գլխավոր վայր: Ծաղկաձորի լեռնադահուկային առողջարանից Սարալանջ 52 հասցեում տեղակայված հյուրանոց կարելի է  հասնել մեքենայով 7 րոպեում: Միջնադարյան հայտնի Կեչառիսի վանական համալիրից Movenpick Resort Tsaghkadzor հնարավոր կլինի հասնել քայլելով, իսկ մայրաքաղաք Երևանից՝ մեքենայով ընդամենը 40 րոպեում:

Զբոսաշրջության խթանում

Ծաղկաձորի այս նոր նախագիծը միտված է զարգացնելու տարածաշրջանային և միջազգային զբոսաշրջությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ներդրումային հնարավորություններ։ Բացի այդ, հյուրանոցը կներկայացնի Հայաստանում առաջին անգամ «հյուրանոցային համարների սեփականության» մոդելը, ինչը հետաքրքրություն կստեղծի ներդրողների շրջանում։

Այս նախագիծը խթան կլինի ինչպես Հայաստանի անշարժ գույքի, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում՝ բերելով նոր չափանիշներ շուկա։ Mövenpick Resort Tsaghkadzor-ը կդառնա ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների համար գլխավոր հանգրվան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *