New
McDonald’s-ը փոփոխել է Big Mac-ի դասական բաղադրատոմսը

McDonald’s-ը փոփոխել է Big Mac-ի դասական բաղադրատոմսը

McDonald’s-ը փոփոխություններ է մտցրել Big Mac-ի դասական բաղադրատոմսում՝ նվազեցնելով կոտլետների չափը և ավելացնելով հատուկ սոուս․ այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ինչպես պարզաբանել են ընկերությունից՝ այժմ կոտլետների տապակման պրոցեսն ավելի հավասարաչափ կլինի։ Բացի այդ՝  նոր բաղադրատոմսով հազարն ու թթու վարունգն ավելի «թարմ» են դարձել, պանիրը «ավելի լավ է հալվում», իսկ բրոշե բուլկու վրա քունջութի սերմերը «ավելի քաոտիկ են լցված»:

Հրատարակությունը գրում է, որ ընկերությունը թարմացնում է իր բաղադրատոմսը՝ այլ ցանցերի հետ ավելի արդյունավետ մրցակցելու համար։ Խոսքը հատկապես Five Guys ռեստորանների մասին է, որոնք մատուցում են բուրգեր և ֆրի, ինչպես նաև հոթ-դոգ:

Նոր բաղադրատոմսերով պատրաստված բուրգերներն արդեն փորձել են Ավստրալիայի հաճախորդները։ Մինչև 2024 թվականի վերջ բաղադրատոմսը պետք է փոխվի աշխարհի բոլոր ռեստորաններում: Ընկերությունն ընդգծել է, որ նորամուծությունների շնորհիվ բուրգերի արժեքը չի փոխվի, սակայն ֆրանչայզինգով ռեստորանների սեփականատերերը կարող են ինքնուրույն իրենց գները սահմանել։

Comments are closed.