New
KFC-ն նոր օծանելիք է արտադրում

KFC-ն նոր օծանելիք է արտադրում

Kentucky Fried Chicken-ը մուտեք է գործում օծանելիքների բիզնես՝ ներկայացնելով փայտածուխով և ապխտած BBQ սոուսի բույրով օծանելիք:

Այն կոչվում է No 11 Eau de BBQ

No 11 Eau de BBQ-ի նրբագեղ տեսք ունեցող 100 միլիգրամանոց տարան

«Բոլորս գիտենք ածուխի և մսի յուրահատուկ բույրը, որը տարածվում է օդում, գայթակղում մեր զգայարանները և ստիպում մեզ զգալ այդ բուրմունքի փոխանցած յուրահատուկ համը: Մենք որոշեցինք այդ անդիմադրելի բույրը ֆիքսել շշի մեջ»,-KFC-ն գրել է տարօրինակ օծանելիքի մասին: Օծանելիքը նմանակում է նոր Ultimate BBQ բուրգերի հոտը։

No 11 Eau de BBQ կարելի է պատվիրել բացառապես KFC առցանց խանութից՝ տեղական ինքնարժեքով մոտ 11 ֆունտ ստերլինգով։ Վաճառքից գոյացած բոլոր միջոցները կուղղվեն KFC հիմնադրամին, որն աջակցում է երիտասարդական կազմակերպություններին՝ օգնելու երիտասարդ մտքերին հասնել իրենց ներուժին:

Comments are closed.