Dragon Garden-ի հեղինակած նոր Hot Pot Yerevan ռեստորանը շուտով կբացի իր դռները Արամի 74 հասցեում․
Ռեստորանն իր մեջ կրում է Ասիական խոհանոցի արվեստը, մշակույթն ու ավանդույթները և խոստանում է դառնալ երևանցիների համար համեղ ուտելու և որակյալ ժամանցի լավագույն ընտրություններից մեկը․
Պրեմում դասի մթերքների և Ասիական կոլորիտի միջոցով ռեստորանը հայ սպառողին է ցանկանում ներկայացնել սնունդը որպես առողջ արվեստի ձև․
Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիան լիահույս է, որ ռեստորանը լցնելու է մեր երկրի գաստրոոլորտը նոր գույներով․