Heinz սննդամթերք արտադրող և Mattel խաղալիքներ արտադրող ընկերությունները միավորվել են՝ թողարկելու համար սահմանափակ քանակությամբ եզակի սոուս «Barbiecue» հիմնված անցյալ տարվա հիթ «Բարբի» ֆիլմի վրա․
Թողարկումը համընկնում է Barbie ապրանքանիշի 65-ամյակի հետ:
Սա կետչուպ չէ, այլ վեգան մայոնեզ՝ BBQ սոուսի բաղադրիչներով, որի վրա ավելացվել է բազուկի հյութ՝ դրան վառ վարդագույն երանգ հաղորդելու համար: Աչք գրավող գույնը խոստանում է «գեղեցկացնել բուրգերը», – ասում են Heinz ընկերությունից, ինչպես որ Բարբին ինքն էր անում նորաձևության և խաղալիքների աշխարհում:
Սոուսը հասանելի է բացառապես Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում, իսկ առաջին 5000 շշերը վաճառվում են անմիջապես Heinz կայքի միջոցով:
Heinz-ի հետ այս համագործակցությունը Barbie-ի երկրպագուներին ևս մեկ հնարավորություն է տալիս ծանոթանալու Բարբիի աշխարհին՝ բառացիորեն՝ համտեսելու այն:
Մեծ Բրիտանիայում ստանդարտ շշի արժեքը 3,39 ֆունտ է (մոտ 2000 դրամ)․
Եվ, իհարկե, չպետք է մոռանալ Քենի մասին։ Հուսանք, որ թեմատիկ կետչուպ նույնպես կհայտնվի «Կենչուպ» անունով։