New

Green Rock-ը դարձավ երկու տարեկան շնորհավորում ենք!

Այսօր Green Rock-ը նշում է իր երկամյակը՝ մի նախաձեռնություն, որը վերջին երկու տարիների ընթացքում դարձել է Դիլիջանի զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը։

Green Rock-ը ոչ միայն նախագծեր է իրականացնում, որոնք նպաստում են քաղաքի բնական և մշակութային ժառանգության պահպանմանը, այլև ձևավորում է նոր հնարավորություններ Դիլիջանի համայնքի համար։ Այն ստեղծում է հարմարավետ, ժամանակակից ու ներառական միջավայր՝ համատեղելով բնապահպանական մտածելակերպը, նորարարական մոտեցումները և համայնքային ակտիվ ներգրավվածությունը։

Այս երկու տարվա ընթացքում Green Rock-ը հասցրել է իր հետևում թողնել բազմաթիվ հաջողված քեյսեր՝ վերափոխելով տարածքներ, վերակենդանացնելով հին ավանդույթներ և խթանելով Դիլիջանի՝ որպես զբոսաշրջային, մշակութային և էկո միջավայրի զարգացումը։ Այս տարի նույնպես սպասվում են նոր նախագծերի գործարկումներ, որոնք խոստանում են մեծ ազդեցություն ունենալ քաղաքի զարգացման վրա։

Armhoreca-ն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղում Green Rock-ի թիմին՝ մաղթելով անսպառ նոր գաղափարներ, շարունակական հաջողություններ և մեծ ձեռքբերումներ։ Շնորհավոր երկամյակդ, Green Rock!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *